Thursday, 09 05 2024
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն

«Ինձ հետաքրքիր չէ՝ ում հետ կհանդիպեն, ինչ կանեն». Յուրի Վարդանյան

«Ինձ ի՞նչ հետաքրքիր է՝ ում անունն է շրջանառվում: Բացարձակ ինձ հետաքրքիր չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր այսպես արձագանքեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե իր պաշտոնի առթիվ շրջանառվում է ԲՀԿ-ական Գաբրիել Ղազարյանի անունը, ով այժմ ՀԱՕԿ սպորտվարչության պետն է:

«168 ժամ»-ը գրել է, որ չնայած հրապարակային հայտարարություններին՝ ԲՀԿ-ն ակտիվորեն բանակցում է կառավարության ձևավորման հարցում իր մասնակցությունն ունենալու համար, և արդեն կան առաջին պայմանավորվածությունները: ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երկու օր առաջ իր մերձավոր շրջապատին ավետել է, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը: Ղազարյանը ոչ միայն ՀԱՕԿ աշխատակից է, այլ նաև ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահը:

168.am-ի աղբյուրներով՝ Գաբրիել Ղազարյանն արդեն հանդիպել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և նրա հետ քննարկել իր ապագա նախարարական գործունեության հետ կապված հարցեր, և ըստ այդ սցենարի՝ Գաբրիել Ղազարյանը նախարար նշանակվելուց հետո կհեռացվի ԲՀԿ-ից:

Մեր հարցին՝ ասում են, որ Գաբրիել Ղազարյանն արդեն հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սպորտի և երիտասարդության հարցերի ներկա նախարարն այսպես արձագանքեց. «Տո ինձ հետաքրքիր չէ՝ ում հետ կհանդիպեն, ոնց, ինչ կանեն»:

Յուրի Վարդանյանից փորձեցինք ճշտել, թե իր հետագա պաշտոնավարման հարցն ինչ-որ կերպ քննարկվե՞լ է, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել. «Ոնց ուզում եք, նենց էլ ճշտեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում