Wednesday, 15 05 2024
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում

Ինչ-որ ձեռք հասել է ՄԻԵԴ․ ինչո՞ւ չի բավարարվել Պետրոս Մակեյանի հայցը

Մի քանի կայքերում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» գործով հայցը՝ գտնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը («Արդար դատաքննության իրավունք») չի խախտվել։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Շոթա Սաղաթելյանին ու Աշոտ Զաքարյանին 2008թ․ փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»)։

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում ՄԻԵԴ-ի այս նոր վճիռը չէր տեղադրվել․ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ ժամանակ է պետք ՄԻԵԴ-ի վճիռն ամբողջությամբ թարգմանելու համար։

Պետրոս Մակեյանն երեկ անակնկալի եկավ ՄԻԵԴ վճռի մասին լսելիս, քանի որ տեղյակ չէր այդ մասին։ Իսկ երբ արդեն ծանոթ էր վճռին, տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ի հետ իրենց գրագրություններն ավարտվել են 2012-13թթ․։ Պետրոս Մակեյանի փաստաբանն է եղել լուսահոգի Տիգրան Տեր-Եսայանը։

«Այն ժամանակ ՄԻԵԴ-ը ճանաչել էր արդար դատաքննության խնդիրը։ 2014 թվականից մենք սպասում էինք ՄԻԵԴ վճռին։ Հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՄԻԵԴ-ը նման վճիռ կայացրեց։ Կարծում եմ, որ կա՛մ ինչ-որ դավադրություն կա, կա՛մ էլ Նիկոլ Փաշինյանի բնորոշած՝ եվրայոնջաներն են այդպես որոշել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը։

2008թ․ հետընտրական իրադարձություններից հետո Պետրոս Մակեյանի և նրա ընկերների դատավարությունն ընթանում էր Գյումրիում գտնվող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այդ դատավարությանը մասնակցած լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները հիշում են, թե ինչպիսի լարված մթնոլորտում էր այն ընթանում, ինչպես էին հերթով դատական նիստին ներկայացող վկաները հայտարարում, որ իրենք Մակեյանի և մյուսների դեմ ցուցմունք են տվել նախաքննական մարմնի ճնշումների ներքո։ Այդ մասին դատարանում հայտարարեցին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը, անձնագրերում կնիքներ խփող Կարինե Հարությունյանը, որոնց նկատմամբ գործադրվել էին ակնհայտ ճնշումներ։

«Բոլորն են հիշում, թե ինչպիսի խայտառակ, շինծու գործ էր, ինչպես էին վկաները գալիս, հայտարարում, որ իրենց ահաբեկել են, ճնշել են, ներողություն էին խնդրում և գնում։ Կա տեսաերիզ, որում երևում է, որ մենք մեկ րոպե քառասուն վայրկյան ենք եղել այդ տարածքում, իրենք սարքել են երեսուն րոպե»,- հիշում է Մակեյանը։

Նկատեցինք, որ մինչ օրս Մարտի 1-ի գործով հայցերի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միայն ընդդեմ ՀՀ-ի է կայացրել վճիռները, բավարարել է դիմումատուների հայցերը։

«Ես ամիսներ առաջ տեսել եմ դավադրություն, ահազանգել, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ կարող հայտարարել այդ մասին, չեմ կարող անուններ տալ։ Կար ՄԻԵԴ-ի որոշումը, որ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի համաձայն՝ խախտվել են մեր իրավունքները։ Պետք է լիներ վճիռը, բայց եթե հիմա եղել է այդ փոփոխությունն, ուրեմն ինչ-որ ձեռք հասել է ՄԻԵԴ։ Թե ում ձեռքն է՝ չեմ կարող ասել»,- արձագանքեց Մակեյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում