Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Ալիևը ինչպես է հեռանում. վերջին փամփուշտը

Ադրբեջանում ավելի ու ավելի է ուրվագծվում հնարավոր իշխանափոխության հեռանկարը, որի մի քայլ է դիտարկվում ընթացիկ շաբաթավերջին այդ երկրում ազդարարված խորհրդարանի լուծարման մասին որոշումը: Այդ որոշումը հաջորդեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Ալիևայի Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցով, որտեղ նա հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հատկանշական է, որ հենց այդ այցից հետո Ադրբեջանում փաստորեն կայացվեց խորհրդարանի լուծարման մասին որոշումը: Իհարկե, իշխանափոխության հարցում միարժեք պնդում անել հնարավոր չէ, սակայն այստեղ ուշագրավ է նաև այն, որ հաջորդ շաբաթ Բաքու է այցելելու ՌԴ արտգործնախարար Լավրովը, և հնարավոր է, որ այդ այցի օրակարգում էլ զգալի տեղ ունենան Ադրբեջանի ներքին իրավիճակին առնչող հարցեր:

Բանն այն է, որ այդ իրավիճակը էապես պայմանավորում է արտաքին զարգացումները, մասնավորապես արցախյան հարցի և ռեգիոնալ ընդհանուր համատեքստում: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևն այդ առումով բացարձակապես սպառել է իրեն: Չի բացառվում, իհարկե, որ Ալիևը ոչ թե պատրաստվում է հեռանալ, այլ փորձում է նոր լիցք ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրության խաղով: Բոլոր դեպքերում այն, որ իշխանափոխության սցենարները Ադրբեջանում ակնհայտորեն եկել են մի քանի պլան առաջ, և Մեհրիբան Ալիևան պատրաստվում է ցանկացած պահի ստանձնել իշխանությունը, ակնառու է: Ամբողջ հարցն այն է, թե երբ է լինելու այդ պահը, և ում որոշումով, թե՞ պահն էլ արդեն որոշված է:

Այս իրավիճակում, իհարկե, առաջին պլան է գալիս մի հարց: Ալիևը հեռանում է, որպես չարյաց փոքրագույն տարբերակ, իր համար առավել ապահով և անվնա՞ս տարբերակ, թե՞ նրան հեռացնում են: Բանն այն է, որ, եթե Ալիևը հեռանում է անկյուն քշված լինելու պարագայում, ապա այստեղ պետք է չափազանց զգոնություն և աչալրջություն, որովհետև նա կարող է հեռանալ այսպես ասած՝ վերջին փամփուշտը կրակել որոշելով, ինչը կարող է լինել որևէ արկածախնդրություն արցախյան ուղղությամբ: Դա նշանակում է, որ թե Մինսկի խմբի համանախագահները, թե Հայաստանն ու Արցախը այս շրջափուլում պետք է լինեն առավել քան զգոն և առավել քան աշխույժ ջանք գործադրեն որևէ արկածախնդրություն թույլ չտալու համար՝ համանախագահներն իրենց այդ քաղաքական պատասխանատվության մասով, իսկ Երևանն ու Ստեփանակերտն էլ պարզապես ռազմական հակազդեցության պատրաստակամության մասով, Ալիևի մոտ որևէ անգամ պատրանքի նշույլ ցրելու համար, որպեսզի նա մինչև վերջին պահը լինի համոզված, որ վերջին փամփուշտը կրակելու տարբերակը ոչ միայն որևէ կերպ չի օգնի խնդիր լուծել, այլ էլ ավելի կբարդացնի նույնիսկ հեռանալու հարցը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում