Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ես չեմ կարող ասել՝ դու կրակել ես մարդկանց վրա, հետո նստել բանակցել, դաշինք կազմել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Կարապետյանը:

Պարոն Կարապետյան, երեկ հայտնի դարձավ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը: Թեպետ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու մասին ավելի վաղ մամուլում գրվել էր, այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց նա՝ կոմպրոմիսային տարբերա՞կ է:

Ինչո՞ւ հենց Հովիկ Աբրահամյանը։ Ասեմ՝ յուրաքանչյուր իշխանության ժամանակաշրջան իր ուրույն դեմքն ունի: Հովիկ Աբրահամյանի նշանակումը իշխանության ուրույն դեմքն է: Ի միջի այլոց ասեմ՝ եթե նկատել եք, նաև օլիգարխիայի դեմքն է, իշխող դասի էլիտայի ուրույն դեմքն է: Սրան գումարենք նաև այն գործընթացները, որ տարվում են Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով բարդանալու է՝ պատժամիջոցներ և այլն, այդ ամեն ինչը բերելու է բավական դժվար տնտեսական կացության: Դա էլ իր հետևից կբերի ծանր սոցիալական վիճակ, նաև ժողովրդի փողոց դուրս գալ: Հիմա ինձ թվում է, որ ՄՄ երկրների ներսում բոլորը նախապատրաստական աշխատանքներ են սկսել, բոլորի համար հասկանալի է, որ մոտակա ժամանակ եթե առճակատումը շարունակվեց, ապա բերելու է յուրահատուկ իրավիճակի: Բոլոր այն մարդիկ, ովքեր արևմտյան կողմնորոշում ունեն՝ ոչ թե «խաղեր են տալիս», այլ ավելի շատ այնտեղից էին իրենց բնավորությամբ, պահվածքով, հասկացողությամբ՝ շարքից դուրս են բերվելու: Պետք է բավականաչափ լուրջ պատրաստվել սոցիալ-տնտեսական վատթարացման հետ մեկտեղ ժողովրդի պոռթկումներին։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանին շատ լուրջ տեղից խորհուրդ էին տվել՝ դու դուրս արի՝ այս ամեն ինչի փլատակների տակ չմնաս: Գնալով երկրի վիճակը Ռուսաստանում բարդանալու է, կապիտալի արտահոսքն այս տարի հասել է մինչև 150 միլիարդի և գնալով բարդանալու է, եթե տենդենցներն այսպես մնացին: Անկախ մարդիկ հասկանում են, որ վիճակը վատթարանալու է: Եթե վատթարանալու է, ապա պետք է Սերժ Սարգսյանը փորձեր պատրաստվել:

Իմ կարծիքով, պատրաստական աշխատանքները գնալու են մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ մոբիլիզացիոն տնտեսական համակարգ: Հանգամանալից վերլուծվել է, թե ինչպես լեզու գտնել նրանց հետո, ովքեր պոտենցիալ կարող են ժողովրդին փողոց դուրս բերել՝ նրանք, ովքեր իրենց ոչ իշխանական են համարում կամ գտնվում են ընդհանուր բուրգի մեջ: Երկրորդ խնդիրը՝ ժամանակին մոբիլիզացնել բոլոր ուժերը, երբ վիճակը շատ կծանրանա, և ժողովրդական ընդվզումներ կառաջանան, կրիմնալի մեկտեղման համար: Հետո՝ մարդ, որ իր կյանքով, իր ունեցվածքով երբևէ չի հավակնի ուրիշ խաղեր տալու, առավել ևս՝ արևմտյան խաղեր տալու, այսինքն՝ վիճակ, երբ Արևմուտքը ինքը չի հավակնի մարդու հետ «խաղեր տալու»:

Նշեցիք, որ Հ Աբրահամյանը չի հավակնի «այլ խաղեր» տալու։ Վերջերս սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ ներկայացվեց, որում առաջարկվում է կառվարման խորհրդարնական համակարգին անցնել: Հ Աբրահամյանը չի՞ հավականի հետագայում վարչապետի պաշտոնին։

Երկուսը իրար հետ չեմ կապի:

Ամեն դեպքում, այդ բարեփոխումները հենց այս շրջանում երևան հանելը պատահակա՞ն եք համարում:

-Միանշանակ՝ ոչ: Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը ՝ փաստացիորեն ասում է՝ եկեք երեք նախկին նախագահներս գնանք:

Կարո՞ղ ենք ասել, որ հանձնվում է:

Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը դարձավ ամենաժողովրդավար մարդը. մարդ կա՛մ այդպիսին լինում է, կա՛մ չի լինում: Սերժ Սարգսյանն ասում է հետևյալը: Հովիկ Աբրահամայանին նշանակելու հետ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ փորձ է արվում նեյրտրալիզացնել իշխանական բուրգի մեջ եղած ներկայացուցիչներին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր իրենց իշխանություն են համարում սահմանադրությամբ, անպայման չէ, որ նրանք գործադիր իշխանություն լինեն: Նկատի ունեմ՝ «Բարգավաճ», ՀԱԿ, Դաշնակցություն: Սա մի հարթություն: Մյուս հարթությունն էլ այն, որ ասում է՝ էլ չեմ առաջադրվելու՝ ուղղված է մեզ ձեր հետ: Էլի ուժեր կան, որ իշխանության մեջ չեն:

Քաղաքացիական հասարակությանը, այն ուժերին, որոնք պոտենցիալ հեղափոխական են, այսինքն՝ ես ոչնչի էլ չեմ հավակնում, որևէ նմանատիպ գործընթաց պետք չէ դնել:

Կարելի՞ է ասել՝ փափուկ բարձ է դնում:

-Այդպես էլ լինելու է վերջում: Ինքը հիմա փորձում է ամբողջ քաղաքական, քաղաքացիական շերտը հանգստացնել ու կոմպրոմիսային իրավիճակ ստեղծել: Մի քանի ամիս հետո խոսենք, կտեսնեք՝ ինչ փոփոխված կլինի իրավիճակը: Ինքն այդ մասին գիտի, որովհետև գործող ղեկավար է: Եվ որպես գործող ղեկավար, ասում է՝ այն համակարգը, որ ստեղծվել է Խորհդային միությունից հետո կամ դեռ այդ ընթացքում, փլվելու է։ Ճիշտ է ասում, համակարգը, որ պահում են դրսից (և ոչ միայն Ռուսաստանից, շատ ուրիշ արմատներ կան, նաև՝ ամերիկյան), ընկնելու է: Ընկնելուց, ասում է, հավաքվենք, թողնենք գնանք բոլորս: Նաև ասում է՝ որևէ բանի չեմ հավակնում, բայց ուժեղ նախագահական երկրի կողմնակից եմ։ (Ես էլ եմ կողմնակից: Մի մարդով չենք կարողանում նորմալ հարց լուծել, 130 մարդով կարո՞ղ ենք լուծել): Դրա համար ասում է՝ մնալու է նախագահական ու, լավ կլինի, տղերք, մեզնից դուրս: Ավելի ուշ հայտարարում է՝ ես էլ նախագահ չեմ լինի, կգնամ կնստեմ իմ կուսակցությունում, կաշխատեմ, այսինքն՝ կգնանք գրասենյակում կնստենք կաշխատենք , որովհետև հետևից եկողները այնպես են բոլորի վրայով անցնելու․․․

Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մարդ է դուրս մնալու: Նոր մարդ այնտեղ չի գա, ինչքա՞ն մարդ դուրս կմնա, ու նայեք ինչ մարդիկ դուրս կգան, լրիվ ուրիշ պատկերացումներով, ջահել հատվածի հետ ի՞նչ պետք է անեն: Այդ հատվածն է հեղափոխություն անողը:

-Այդ հատվածը կամ ընդհանրապես հասարակությունը կմարսի՞ Հովիկ Աբրահամյանի նշանակումը:

Ոչ մի բանի ուշադրություն չի դարձնի, այնքան նախապատրաստված է, որ այդպես էլ պետք է լինի։ Ժողովուրդը շատ գիտի, ահավոր իմաստուն ժողովուրդ է: Հազարամայակների իմաստություն է , ես այդպիսի իմաստություն ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել։ Շատ հանգիստ կվերաբերվեն, որևէ խնդիր չի լինի: Ինձ համար սովորական բան է, սկզբից էլ գիտեի, որ ասացի՝ Քոչարյանը չի լինելու, իր շրջապատից մեկն է լինելու:

Բայց ամենալուրջ սերուցքը, այն, որ դեռ Հայաստանում կա՝ կրթված, գիտակից, գիրք սիրող, գիտելիքներ ունեցող՝ այդ հատվածը դուրս կմնա ու հիմա ավելի կբյուրեղանա:

Իսկ քառյակի հետ ի՞նչ է լինելու:

-Իմ պատկերացումներից դուրս բաներ են կատարվում: Աստված տա, ամեն ինչ նորմալ լինի։ Ես ինքս հասկանում եմ քաղաքականության մեջ ամեն ինչ, բայց սա դուրս է:

Ես պետք է բացահայտ ասեմ, բարոյականությունն ինձ համար ամենակարևոր չափանիշներից մեկն է, բայց ես չեմ կարող ասել՝ դու կրակել ես մարդկանց վրա, հետո գնամ, նստեմ հետը խոսեմ, ես չեմ կարող: Ես ինքս ոչ ասում եմ՝ վատ է, ոչ ասում եմ՝ պետք չէ, մարդիկ իրենք են որոշում: Կամ դա պետք չէր ընդհանրապես ասել, կամ եթե ասում են․․․ Ես չեմ կարող այդ մարդու հետ նստել դաշինք կազմել, հարց լուծել՝ ինչ հարց ուզում է լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում