Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պատասխան մրցավեճում խաղադաշտ դուրս բերել մարտական կազմ:
Իտալացի մասնագետն անելու է հնարավորը՝ անցանկալի անակնկալներից խուսափելու համար: Նշվում է, որ Անչելոտին մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս բերելու Քրիշտիանու Ռոնալդուին ու Անխել դի Մարիային:
Դորտմունդյան ակումբի հետ առաջին խաղից հետո Ռոնալդուն բաց թողեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղը՝ ձախ ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով, իսկ Դի Մարիան ստամոքսի խնդիրներ ուներ:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին մրցավեճն ավարտվել էր «Ռեալ»-ի հաղթանակով՝ 3:0 հաշվով:








































