Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Իրավիճակը սրվում է․ Ովքեր և ինչպես կարող են հեռացնել Վանեցյանին ՀՖՖ-ից

Արթուր Վանեցյանի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հեռանալու հարցը արդեն իսկ կարելի է օրակարգային համարել: ԱԱԾ նախկին պետի այսօրվա հայտարարությունը զայրույթի լայն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: Մասնավորապես, շատերն այն կարծիքին են, որ պետությանը թիկունքից հարված հասցրած, ինչպես նաև ժողովրդի կողմից ընտրված երկրի ղեկավարի հետ շանտաժի լեզվով խոսող անձը բարոյական իրավունք չունի մեզ համար առանցքային մարզաձևը ղեկավարելու, և որ նրա պաշտոնավարումը ՀՖՖ-ում ուղղակի անթույլատրելի է: Նախօրեին Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարցին, թե դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ Արթուր Վանեցյանը մնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դա նորմալ համարո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Ինչի, ես երբևէ պնդե՞լ եմ… ես էն ինֆորմացիան եմ փոխանցել, ինչը մենք խոսել ենք: Ես այդ հանձնարարությունն եմ տվել իրեն, և ոնց որ թե այդ հանձնարարությունն ընդունվել է ի գիտություն: Իսկ ֆեդերացիան ունի անդամներ, գործկոմ, կառույցներ․ իրենք կքննարկեն, կորոշեն»:

Իրականում ինչ պատկեր ենք ստանում: Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի հետ պայմանավորվածություն է ունեցել ԱԱԾ-ի պետի պաշտոնից հեռանալուց ՀՖՖ-ում աշխատանքը շարունակելու մասին: Ավելին, Փաշինյանը հույս էր հայտնել, որ Վանեցյանը ամեն ինչ կանի Հայաստանի Ազգային հավաքականին Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս բերելու համար: ԱԱԾ-ի պաշտոնից Վանեցյանին հեռացնելու մասին Փաշինյանի հայտարարության պահին, կարծես թե, ամեն ինչ հստակ էր, բայց․․․ Րոպեներ անց ԱԱԾ-ի պաշտոնական կայքում հայտնվեց Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց տեքստը: Կարծում ենք՝ պարզ է, որ այս հայտարարությամբ Վանեցյանը ուղղակիորեն խախտել է պայմանավորվածությունը: Իրավիճակն իսկապես մտահոգիչ է և վտանգավոր հայկական ֆուտբոլի համար: Կարծում ենք՝ պարզ է, որ տեղի ունեցած զարգացումներից հետո քիչ հավանական է, որ Վանեցյանը շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում:

Իսկ ինչպես է հնարավոր Վանեցյանի հեռացումը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից: Փաշինյանի հայտարարությունից հետո շատերն այն կարծիքին են, որ Վանեցյանին կարող է պաշտոնանկ անել ՀՖՖ-ի գործկոմը: Նշենք, սակայն, որ դա այդպես չէ, և Վանեցյանի երկրորդ պաշտոնից հեռացնելը, կարծես թե, ավելի բարդ գործընթաց է պահանջում: Իրականում ՀՖՖ-ի գործկոմը չի կարող նախագահի հեռացման հարց քննարկել, քանզի չունի այդ իրավասությունը: Գործադիր կոմիտեի անդամները, ինչպես նաև ՀՖՖ-ի նախագահը, ըստ կանոնակարգի, ընտրվում են ՀՖՖ֊-ի ԻԱՄ անդամների կողմից: Դրանք 25-ն են, և յուրաքանչյուր անդամ ունի 3 ձայնի իրավունք: Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ԻԱՄ անդամների զգալի մասը մինչ օրս գտնվում է ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերահսկողության տակ: Փաստորեն, Արթուր Վանեցյանին, ըստ ՀՖՖ-ի կանոնակարգի, կարող է անվստահություն հայտնել և պաշտոնանկ անել թերևս Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս, սակայն, կարծես հակված չէ նման քայլի դիմելու: Ֆուտբոլասերների շրջանում այսօր էլ շարունակվում են խոսակցությունները, որոնց համաձայն, Արթուր Վանեցյանը, համենայնդեպս, վատ հարաբերությունների մեջ չէ Ռուբեն Հայրապետյանի հետ: Այս պահին հարկ ենք համարում հրապարակել փաստաթուղթը, որում ՀՖՖ-ի ԻԱՄ 25 անդամներն են, ինչպես նաև նախորդ ընտրություններում նրանց կողմից առաջադրված նախագահի թեկնածուններն ու գործկոմի անդամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում