Նյու Յորքում բրիտանացի կինոաստղ Նաոմի Ուոթսը հանրության մեջ է հայտնվել իր կրտսեր որդու հետ: Ըստ Daily Mail-ի, Ուոթսը կրել է կապույտ վանդակավոր պիջակ, գծավոր շապիկ և զիվորական ոճի տաբատ, ինչպես նաև գլխարկ: 10-ամյա Սամուելը, որին հաճախ անվանում են Սեմի կամ նրա երկրորդ անունը՝ Քայ, եղել է ջինսե շորտերով և ասեղնագործված թիթեռներով շապիկով: Նա նաև խխունջներից վզնոց է կրել, իսկ ձեռքերին որպես թևնոց՝ մազերի բազմագույն կապիչներ: Հայտնի է, որ Սեմի Քայը, ի տարբերություն իր 12-ամյա ավագ եղբոր՝ Սաշայի, նախընտրում է իրեն աղջիկ համարել:
Նաոմին երկու որդի ունի, որոնց հայրը դերասան Լեո Շրայբերն է: Նրանք, այդպես էլ պաշտոնապես չգրանցելով իրենց ամուսնությունը, բաժանվեցին 2016-ին՝ տասը տարվա համատեղ կյանքից հետո:
Այժմ Հոլիվուդում տարածված է « ազատ գենդերային» տիպի դաստիարակությունը (այսինքն՝ մարդը դեռ չի կողմնորոշվել, թե որ սեռին է պատկանում): Օրինակ, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթ դուստր Շայլոն իրեն տղա է համարում, իսկ դերասանուհի Շառլիզ Թերոնի որդեգիր տղան իրեն աղջիկ է համարում: