Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Անչափ ուշացած որոշում. այսքան գլխացավանք չէր լինի, եթե իշխանությունը Հրայր Թովմասյանին շուտ հեռացներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը ազատ չի արձակվի. դատարանը մերժեց ՍԴ որոշման հիմքով ներկայացված միջնորդությունը։ Կանխատեսելի՞ էր արդյոք այս որոշումը դատաիրավական համակարգի ներկայիս իրավիճակում, արդյոք երևո՞ւմ են առողջացման որոշակի նշաններ։

Այո, ես կանխատեսում էի այս որոշումը, և  դա իսկապես դատաիրավական համակարգի բարեփոխման  նշան է։ Ակնհայտ է, որ դատաիրավական համակարգը սկսել է ընթանալ առողջացման ճանապարհով, և դրա վերջը կլինի այն, որ մենք կունենանք անկախ, օրենքով առաջնորդվող դատաիրավական համակարգ։

– Այս կոնտեքստում հետաքրքիր է նաև «Իմ քայլի» նախաձեռնությունը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հետ կապված։ Ինչպե՞ս եք այն գնահատում։

– Ես այդ մասին շատ եմ խոսել և կրկնեմ՝ անչափ ուշացած որոշում է։ Այդ որոշումը պետք է կայացվեր եթե ոչ՝ մայիսի 9-ին, ապա առնվազն դեկտեմբերի 10-ին։ Հիմա ոչ հանրությունը կհայտնվեր այսպիսի տարակուսանքների ու նյարդային վիճակի մեջ, ոչ  էլ իշխանությունն այսքան գլխացավանք կունենար։

– Ռուսական մամուլը պարբերաբար անդրադառնում էր այս գործին, և քոչարյանական պրոպագանդան աշխատում էր այն կարծիքը սերմանել, որ եթե նա չհայտնվի ազատության մեջ, Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան չի ժամանի։ Մենք կարո՞ ղ ենք ասել, որ սա նաև ինքնիշխանության որոշակի դրսևորում էր։

– Այո, իհարկե։ Ասեմ ավելին՝ ինչու է Պուտինը մտահոգված։ Նա թքած ունի Քոչարյանի և ցանկացած այլ անձի վրա, նա մտածում է միայն իր կաշին փրկելու մասին, որովհետև հաջորդ աղմկահարույց դատական գործընթացները անմիջապես վերաբերելու են պարոն Պուտինին, հաջորդը մեղադրյալի աթոռին կհայտնվի հենց Պուտինը։ Նախ՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպած ահաբեկչական ոճրագործության համար, և երկրորդը՝ ոչ պակաս իր ներդրումը Պուտինն ունեցել է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններում։ Իսկ քանի որ նա շատ լավ ճանաչում է իր ընկերոջը, իսկ ավելի շուտ՝ հանցակցին, շատ լավ գիտի, որ այդ հանցակիցը իր սեփական կաշին փրկելու համար պատրաստ է փուռը տալ ցանկացածին, դրա համար էլ հիմա ձեռուոտ ընկած ամեն տեսակ միջոց ձեռնարկում են, որպեսզի փորձեն Քոչարյանին այս դատավարության շրջանակներից մեկուսացնել։ Թե ինչպես են դա պատկերացնում՝ դժվար է ասել, որովհետև տրամաբանության սահմաններից դուրս է։

– Բայց կարծում եք կազդի՞ այդ որոշումը նրա՝ Երևան կատարելիք այցի  վրա։

– Իմ կարծիքով՝ նա չի գալու, որովհետև այստեղ անելիք չունի։ Հավանաբար այդ միջոցառումը կտեղափոխվի Մոսկվա, և Փաշինյանը կգնա Մոսկվա։ Ես Փաշինյանի փոխարեն լինեի՝ չէի գնա, Արարատին կուղարկեի, ճիշտ այնպես, ինչպես ենթադրաբար չի գա Պուտինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում