Thursday, 30 05 2024
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
20:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը
Վթարային վայրէջքի պատրասվող Սամարա–Մոսկվա երթուղով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել
Կայացել է Լոռիում և Տավուշում տուժածների վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ
19:40
Տեխասում ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ
Թբիլիսիում ասֆալտ է փլուզվել, ավտոբուսը խրվել է փոսի մեջ
Նիժնի Նովգորոդում ինքնաթիռի վայրէջքի պատճառ դարձած ուղևորը մահացել է
Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել
Պուտինը կայցելի Բաքու՞, թե՞ Անկարա
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:50
Չինաստանի նախագահը կայցելի Եգիպտոս
Լրտեսաթափ չարեցին երկիրը․ դու պրոֆեսիոնալ չես, դու պատեհապաշտ ես
18:30
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին
Հենց սկզբից ակնհայտ էր՝ որտեղ է թաղված շան գլուխը. արմատական փոփոխություններ են անհրաժեշտ
18:10
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ 10 հրթիռ է արձակել
Էրդողանի քողարկված սպառնալիքն ու պայմանը Հայաստանին
Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի
Պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ. ՄԻՊ-ը` պետություն-եկեղեցի հակասությունների մասին
ՀՀ բյուջեի նախագծի թափանցիկությունը որոշ չափով նվազել է․ Վարուժան Հոկտանյան
Կարծում եմ՝ պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է
Արտերկրում դատապարտված ՀՀ քաղաքացիներին պետությունը չի շտապում, որ բերի այստեղ. ՔՊ-ականը՝ ՄԻՊ-ին
Պետական մարմիններից պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ փակելու հարցով
Մեր առաջարկն ակտուալ է. Զախարովան՝ Լոռիի եւ Տավուշի՝ ջրհեղեղից տուժած բնակիչներին օգնելու մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Գազայի «անվտանգության» գոտում 66 մարդ է սպանվել
17:41
Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել
17:39
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ
17:30
Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ Հռոմը ոչ մի զինվոր չի ուղարկի Ուկրաինա

2003 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում 21-ամյա թոռը մուրճի հարվածներով սպանել է 74 տարեկան տատին ու «թռցրել» 52 հազար դրամը

Թբիլիսաբնակ կանայք այցելել էին Երևանում ապրող իրենց տարեց բարեկամուհուն: Գիտեին, որ միշտ տանն է լինում կամ շենքի բակում ու հարակից փողոցում: Բնակարանի դուռը երկար թակեցին: Շենքի բակում փնտրեցին, հարցրին հարևաններին, հետո նորից վերադարձան ու թակեցին բնակարանի դուռը: Հարևաններից մեկը ավելի ուժգին թակեց դուռը՝ ասելով՝ քնած կլինի:

Հանկարծ դուռը չարագուշակ ճռռոցով բացվեց: Դռան առաջ կանգնածները քարացան: Միջանցքի լույսը վառվում էր: Բայց տանը տիրող ծանր նեխահոտից ներսում մութ էր թվում: Միջանցքից դեպի սենյակ տանող դռան մոտ ընկած էր տանտիրուհու՝ 74-ամյա Արփենիկ Ա.-ի դիակը:

Դատաբժշկական փորձաքննությամբ պետք է պարզվեր, որ կինը սպանվել էր դիակի հայտնաբերվելուց օրեր առաջ:

Մարդասպանը բութ գործիքի ուժգին հարվածներով ջնջխել էր տարեց կնոջ գլուխը: Հետո տակնուվրա էր արել բնակարանը, ակնհայտորեն ինչ-որ բան էր փնտրել, հավանաբար՝ ոսկեղեն ու փող…

Արփենիկ տատին բոլորը Երջանիկ էին կոչում, կրճատ՝ Երջո: Հակառակ անվանը՝ նա երջանիկ լինելու պատճառ առանձնապես չուներ:

Միակ որդին վաղուց Ռուսաստանում էր, ապրում էր երկրորդ ընտանիքի հետ, մորը չէր հիշում: Չէր շփվում նաև առաջին ընտանիքի հետ, որից քսան տարի առաջ էր բաժանվել ու չորս երեխաների խնամքը թողել էր նախկին կնոջ ուսերին: Արփենիկ տատի նախկին հարսը ընտանիքի քայքայման առաջին պատճառը համարում էր սկեսուրին, դրա համար էլ նրա հետ ոչ մի շփում չուներ:

Արփենիկ տատը իր չորս թոռներին ո՛չ գուրգուրել, ո՛չ մեծացրել, ո՛չ էլ որևէ բանով օգնել էր: Իսկ երբ տարիքն առել ու ինքն էր խնամքի կարոտ դարձել, սկսել էր պահանջել, որ թոռները գոնե երբեմն-երբեմն այցելեն: Ուզում էր, որ հարևանները տեսնեն, թե թոռներն ինչպես են այցելում իրեն, ուզում էր հարևանների աչքին միայնակ չերևալ…

Արփենիկ տատն ինքն իրեն պահում էր: Շենքի բակում աթոռակը դրել, արևածաղիկ, ծամոն էր վաճառում: Կռիվ էր տալիս բոլորի հետ՝ «լույսի մարդուն» մեղադրում էր հավելագրումներ կատարելու, հարևաններին՝ իրենից հոսանք գողանալու, երեխաներին՝ արևածաղկի ու ծամոնի փողը ժամանակին չվճարելու համար:

Ո՞վ կարող էր սպանած լինել տարեց կնոջը. հավանաբար մեկը նրանցից, ում հետ տարեց կինը լարված հարաբերությունների մեջ էր:

Բոլորը գիտեին՝ Արփենիկը անծանոթի առաջ դուռ չէր բացի: Նրա դռան փականը վնասված չէր, ուրեմն՝ ինքն էր ներս թողել մարդասպանին, ճանաչել ու վստահել էր…

Հանցագործության բացահայտման աշխատանքների ընթացքում հարցաքննվեցին նաև Արփենիկի թոռները: Նրանց խոսքում ու վերաբերմունքում ո՛չ ցավ կար, ո՛չ ափսոսանք: Ամբողջ կյանքում նրանք տատից ջերմություն չէին ստացել, մեծացել էին՝ իրենց սրտում տատի հանդեպ սեր ու ջերմություն չունենալով, ավելին՝ իրենց մայրիկի կողմից անվերջ լսելով, թե ընտանիքի քայքայման պատճառն առաջին հերթին Արփենիկն է եղել՝ իր ծանր բնավորությամբ…

Թոռներից մեկը հարցաքննության ժամանակ ասաց. «Տատիս կարող եմ բնութագրել որպես կասկածամիտ, անհաշտ, կռվարար, ստախոս կնոջ: Նա է եղել ծնողներիս բաժանման պատճառը: Երևի գումարներ ուներ, բայց մեզ երբեք չէր օգնում, իսկ պահարանի դուռը միշտ փակ էր պահում: Փողոցում էլ ինչ տեսնում՝ վերցնում էր: Մի անգամ մի զզվելի բան էր գտել, տվել էր երեխայիս, թե՝ փուչիկ է…»:

Արփենիկ տատի Արամ թոռը մեկ տարի առաջ էր բանակից վերադարձել: Նա հարցաքննության ժամանակ ասաց, թե տատին վերջին անգամ տեսել է շենքի բակում՝ նրա մահից երկու շաբաթ առաջ: Տատը սովորության համաձայն դժգոհել է սրանից-նրանից, Արամն էլ զայրացել ու հեռացել է առանց տուն մտնելու:

Տատի թաղումից հետո Արամը համատիրությունից հետաքրքրվել էր, թե ո՞վ է գրանցված տատի բնակարանում: Նախաքննական մարմնին այդ հանգամանքը հետաքրքրեց: Արամը հայտնվեց կասկածելիների թվում…

Տատի դիակի հայտնաբերումից 7 օր անց՝ 2003 թվականի սեպտեմբերի 27-ին, Արամ Գ.-ն խոստովանեց, որ ինքն է սպանել տատին: Նա ստույգ նշեց սպանության օրն ու ժամը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 21-ին:

Արամը հայտնեց. «Գնացել էի տատի տուն պարտքով փող խնդրելու: Նա իմ առաջ միրգ ու ձմերուկ դրեց, բայց հենց որ փող խնդրեցի, սկսեց ճվճվալ, անիծել, ինչպես՝ միշտ… Ահավոր ատելություն զգացի նրա հանդեպ, արագ գնացի պատշգամբ, փոքր պահարանի դարակից հանեցի մուրճը: Երկաթե գլխով մուրճ էր՝ մի ծայրը՝ սուր, մյուս ծայրը՝ տափակ: Հետ եկա: Տատս կանգնած էր միջանցքից սենյակ տանող դռան մոտ: Ինձ թվաց՝ վերջին պահին հասկացավ, որ ուզում եմ իրեն հարվածել, բայց չկարողացավ ոչինչ անել: Ես սաստիկ զայրացած էի, չեմ հիշում՝ մուրճի որ կողմով հարվածեցի նրա գլխին: Ընկավ: Կռացա, երկրորդ անգամ հարվածեցի նույն տեղին: Այլևս չշարժվեց: Խոհանոցից վերցրի ռետինե դեղին ձեռնոցները, որ մատնահետքեր չթողնեմ, սկսեցի քանդել տունը՝ անկողինները, պահարանները: Ուզում էի վնաս տալ: Պահարանի դռներից մեկը փակ էր: Պտուտակահանով բացեցի: Թաշկինակի մեջ կապած փող կար: Առանց հաշվելու դրի գրպանս: Շարունակեցի փնտրել, բայց էլ ոչինչ չգտա:

Երբ ուզում էի դուրս գալ, ստուգեցի, հասկացա, որ տատը մահացել է: Հետս վերցրի ձեռնոցները, մուրճը, ճանապարհին դրանք գցեցի ձորը, երթուղային տաքսի նստեցի ու գնացի ընկերուհուս մոտ…

Տատիս կարող եմ բնութագրել բացասական: Նա ժլատ էր, չար, մեզ չէր օգնում: Մեր ընտանիքի նյութական վիճակը ծանր էր: Ես 23 հազար դրամ պարտք ունեի: Միշտ նեղվում էի, ընկերուհուս չէի կարողնում մի տեղ հրավիրել … Մայրս մանր-մունր բաներ էր վաճառում, հազիվ ծայրը ծայրին էինք հասցնում…

Սեպտեմբերի 10-ին էլ էի գնացել տատի տուն: Մտածեցի՝ գոնե տրանսպորտի փողը կտա: Հանեց, 50 դրամ տվեց: Վիրավորվեցի: Հետո շատ զարմացա, որ 100 դրամ էլ տվեց: Անգամ այդ 150 դրամի կարիքն ունեի…

Սպանությունից հետո տանը թաքուն հաշվեցի տատի տանից վերցրած գումարը՝ 52 հազար դրամ էր: Պարտքս փակեցի: Մթերք առա տան համար: Մոտս մնացել էր 180 դրամ, որը խուզարկության ժամանակ հայտնաբերվեց ու առգրավվեց…»:

Ռուսատանից եկավ ու մոր թաղմանը մասնակցեց Արփենիկ տատի որդին՝ Արամի հայրը: Նա ասաց. «Հայաստանից հեռանալուց հետո մորս երբեք գումար չեմ ուղարկել»: Նա շատ զարմացավ, երբ իմացավ, որ մայրը բնակարանը կտակել էր իրեն…

Հայրը նույնիսկ չսպասեց որդու դատին, գնաց Ռուսաստան: Մի կարճ դիմում գրեց դատարանին. «Չեմ կարող ներկայանալ դատարան:

Ճիշտ է՝ կատարել եմ մորս թաղումը, բայց պարտք ու պահանջ Արամից չունեմ, չարությամբ չեմ լցված Արամի նկատմամբ…»:

Արամը իր հերթին ահա թե ինչ ասաց. «Մասնակցեցի տատիկի թաղմանը: Ոչ մի ծախս չեմ կատարել, անգամ մեկ ծաղիկ չեմ առել…»:
Արամ Գ.-ն դատապարտվեց 14 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում