Ամերիկացի լրագրող Քլինթ Օլիվյեն պատահաբար նկարահանել է Tesla էլեկտրական մեքենայի վարորդին, որը քնած է եղել էլէկտրամեքենայի ղեկին՝ գրում է Independent- ը:
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում օրը ցերեկով՝ ճանապարհի բանուկ երթևեկության ժամանակ:
Ըստ ամենայնի, ավտոմեքենան ընթացել է ավտոպիլոտ ռեժիմով:
Երբ Օլիվյեն և նրա կինը անցնում են ավտոմեքենայի կողքով, տիկին Օլիվյեն բացականչում է. «Նա քնած է: Սա խենթություն է»:
Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և վրդովմունք է առաջացրել օգտատերերի շրջանում: