Թուրքիան Կիպրոսի Հանրապետության առջև, որը Եվրամիության անդամ է, իր ծովային և օդային նավահանգիստները կբացի միայն միաժամանակ և փոխադարձ հիման վրա, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: «Եթե Կիպրոսը պատրաստ է նավահանգիստների միաժամանակյա բացմանը, մենք ևս դրան պատրաստ ենք: Թող ոչ ոք մեզանից այդ առումով այլ մոտեցում չսպասի»,-Անկարայում լրագրողներին ասել է Էրդողանը՝ պատասխանելով Կիպրոսի առջև օդային ու ծովային նավահանգիստները բացելու կապակցությամբ Թուրքիային Եվրամիության կոչի վերաբերյալ հարցին, հայտնում է թուրքական Anadolu-ն: