Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Աննախադեպ հանրահավաք Մոսկվայում․ Պուտինը կորցնում է ամենակարևորը

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ամենազանգվածային հանրահավաքը՝ վերջին ութ տարիների ընթացքում։ Սախարովի անվան հրապարակում անցկացված հանրահավաքում հավաքվել է մոտ 50 հազար մարդ։ Պուտինի իշխանության դեմ տասնյակ հազարավոր մարդկանց միավորման ֆորմալ առիթն այն է, որ Մոսկվայի Դումայի ընտրական գործընթացից դուրս են թողնվել բոլոր ընդդիմադիր, նույնիսկ՝ անկախ թեկնածուները։ Սակայն ակնհայտ է, որ ռուսաստանցիների զանգվածային դժգոհության մոտիվներն ավելի բազմաշերտ են ու ամենևին էլ չեն սահմանափակվում մունիցիպալ ընտրություններով, որոնք, մեծ հաշվով, երկրի քաղաքական կյանքում բեկումնային նշանակություն չունեն։

Վերջին հուզումները շարունակվում են արդեն մեկ ամիս ու երեկվա հանրահավաքն այս համատեքստում լակմուսային նշանակություն ուներ։ Իշխանություններն այն արտոնել էին՝ թերևս հասկանալու համար, թե մոտավորապես ինչպիսի ծավալ ու արտահայտություն ունեն ընդդիմադիր տրամադրությունները։ Առանձհատուկ հարկ է նշել, որ Պուտինի իշխանությունն այս օրերին, ըստ էության, կանգնած է բավականին բարդ երկընտրանքի առաջ։ Համակարգված ռեպրեսիաները ավելի են մարգինալացնում հասարակությանը՝ ի վերջո, ճանապարհ հարթելով ավելի կոշտ հակադրության համար։ Մյուս կողմից՝ հասարակությունը կարող է իրեն ավելի ինքնավստահ զգալ, եթե հանդիպի իշխանության «փափուկ» մարտավարությանը ու համոզվի, որ հրապարակներում հավաքվելով՝ դառնում է օրակարգ թելադրող։

Պուտինի ռեժիմն առայժմ ընտրել է առաջին ճանապարհը ու դա պարզ երևում է նույնիսկ չոր վիճակագրությունից։

Միան երեկ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ձերբակալվել է 300-ից ավելի մարդ, անցած երկու շաբաթների ընթացքում այդ թիվը կազմում է 2300 մարդ, որոնցից 13-ին ներկայացված են կոնկրետ մեղադրանքներ ու սպասվում են բավականին երկար ազատազրկումներ։

Սակայն զուգահեռ գործում է նաև «հեղափոխական» տպավորիչ վիճակագրություն։ Այսպես՝ Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքի հարթակում չի եղել որևէ հայտնի ընդդիմադիր գործիչ․ նրանք բոլորը վարչական կալանքի տակ են։ Բացի այդ՝ տեղացել է ուժեղ անձրև, սակայն, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ անցկացվել է ամենազանգվածային հանրահավաքներից մեկը։

Ռուսաստանի հասարակությունը փոխվել է ու այլևս չի հանդուրժում հին կանոնները։ Պուտինը կորցրել է իր ամենակարևոր զենքը՝ արբիտրի կարգավիճակը, ինչի շնորհիվ մինչև վերջերս նա հասարակության համար վեր էր պետական ու քաղաքական համակարգերից ու, ըստ էության, անքննելի ֆիգուր էր։ Վլադիմիր Պուտինի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում 18 տարվա ընթացքում հասել է նվազագույնի։ Այս մասին վկայում են «Հասարակական կարծիք» ֆոնդի անցկացրած հարցման արդյունքները։ Եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, Պուտինին կաջակցեր ընտրողների միայն 43%-ը: Պուտինի համակարգն, ըստ էության, հայտնվել է միջազգային ճնշումների ու սեփական հասարակության դժգոհության կիզակետում ու պատահական չէ, որ իշխանության հարցը սրվել է Կրեմլից Պուտինի հեռանալուց չորս տարի առաջ։

Համակարգը՝ իր տրամաբանությամբ, այլևս արդյունավետ չի գործում, հասարակությունը դարձել է ավելի պահանջատեր, ինչի հետևանքով Ռուսաստանում հասունանում է քաղաքական աննախադեպ ճգնաժամ։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ վաղը Պուտինը հեռանալու է կամ նրա իշխանությունը տապալվելու է․ դա մեկ քայլանոց կոմբինացիա չէ, սակայն ակնհայտ է՝ Ռուսաստանում տեղի են ուենում բարդ տրանսֆորմացիաներ, որոնք կարող են հանգեցնել նույնիսկ անկանկալ լուծումների։

Մինչև հեղափոխությունը մեր թաքուն հույսը Ռուսաստանի դեմոկրատացումն էր։ Հեղափոխությունը Հայաստանին մեկ քայլ առաջ տարավ, սակայն դա չարտացոլվեց արտաքին քաղաքականության մեջ, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները որակապես չեն փոխվել։ Այսօր թերևս մեր շատ պրոբլեմների բանալին դարձյալ թաքնված է Ռուսաստանի դեմոկրատացման հնարավորության խորքերում։ Մեր իշխանությունները չեն կարողանում վերացնել ռուսական վասալության ռեժիմը։ Այդ կապանքից Հայաստանին կարող է ազատել դեմոկրատական Ռուսաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում