Wednesday, 15 05 2024
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը

Պուտինիզմի վերջը կամ ուժեղ հարված Քոչարյանին

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նախօրեին ի վերջո ձերբակալվել է․ հատուկ ջոկատայիններին երկրորդ փորձից հաջողվել է դուրս բերել նախկին նախագահին Կոյ֊Տաշ ավանում գտնվող իր առանձնատնից: Երեկ Ատամբաևը կալանավորվել է ու կանխատեսվում է, որ երկար ժամանակ կանցկացնի անազատության մեջ։

Ուշագրավ է, որ անցած ամիս նախկին նախագահ Ատամբաևը այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, մինչև նրա կալանավորումն էլ Բիշքեքի մերձակայքում թեժացող իրադարձություններից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը՝ հորդորելով կողմերին զսպվածություն ցուցաբերել: Չնայած այդ հորդորներին՝ Ղրղըզստանի իշխանությունները, փաստորեն, շարունակել էին գրոհը՝ ի վերջո բերման ենթարկելով նախկին նախագահին:

Ի դեպ անցած ամիս, Մոսկվայից վերադառնալով հայրենիք, Ատամբաևը պարզաբանել էր. «Պուտինն ինձ համար ոչ միայն Ռուսաստանի նախագահն է, այլև մտերիմ մարդ, ով իմ ետևից ինքնաթիռ էր ուղարկել: Եվ սա առաջին անգամը չէր, սխալ կլիներ, եթե մերժեի»:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ի դեպ, Ատամբաևի ձերբակալության օրը հենց ժամանել էր Ղրղըզստան, Իսիկ-կուլ՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու, արձագանքել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանավորմանը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք, ես այսօր առավոտից այս թեմայով խոսել եմ նաև Ղրղըզստանի վարչապետի հետ», – հայտարարել էր Մեդվեդևը, հավելելով՝ «հույս ունենք, որ հետագա բոլոր գործընթացները կհիմնվեն Ղրղըզստանի ներքին օրենսդրության ու Սահմանադրության վրա, քանի որ այնտեղ են ներառված նաև շատ հարցերի պատասխաններ»:

Թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, Մեդվեդևը չի մանրամասնել:

Այսպիսով՝ գործ ունենք մեզ ծանոթ սցենարի հետ, երբ կալանավորվում է կոռուպացիայի մեջ թաթախված նախկին նախագահ, որն իրեն համարում է Պուտինի ընկերը ու անմիջապես հետևում է Մոսկվայի «մտահոգ» արձագանքը։ Հայաստանցիներին նման սցենարը քաջածանոթ է Քոչարյանի կալանավորման դեպքից հետո։ Իհարկե, Ատամբաևի կալանավորումից հետո Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ է, սակայն դա էլ ունի իր բացատրությունները։

Նախ՝ Ղրղըզստանում հեղափոխություն տեղի չի ունեցել ու Ատամբաևը, մեծ հաշվով, կալանավորվել է ներկլանային գզվռտոցի հետևանքով։ Երկրորդ՝ Հայաստանը ստեղծեց նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու ավանդույթ, ինչին Մոսկվան չկարողացավ դիմակայել, իսկ հիմա ստիպված է հաշվի նստել ինստիտուցիոնալ, քաղաքական նոր իրողությունների հետ։

Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իսկ հիմա՝ Ղրղըզստանում, իսկական ողբերգություն է ռուսական քաղաքական էլիտայի ու առաջին հերթին՝ Պուտինի համար։ Հարցն ամենևին էլ այն չէ, որ Պուտինին ու Հայաստանի և Ղրղըզստանի նախկին նախագահներին կապում է ընկերական հարաբերությունները։

Ըստ էության՝ վերանում է եվրասիականության, այսպես կոչված, քաղաքական, քաղաքակրթական հենքը, որը կառուցված է ավտորիտարիզմի, իշխանությունների անփոխարինելիության և ավտորիտար առաջնորդների անձեռնմխելիության սկզբունքերի վրա։ Սա ինքնին ենթադրում է, որ Մոսկվան կորցնում է իր քաղաքական ազդեցությունն անգամ եվրասիական տարածքում, ինչը ֆիասկո է գուժում Պուտինի չելիստական վարչախմբի համար։

Պուտինը նաև անձնական ողբերգություն է ապրում՝ գիտակցելով, որ իր ընկերներ Քոչարյանի ու Ատամբաևի դաժան ճակատագիրը վաղ թե ուշ սպառնում է իրեն՝ հատկապես, որ Ռուսաստանում սկիզբ են առնում տարերային հուզումներ, որոնք էական հարված կարող են հասցնել իշխանության հեղինակությանը։

Ղրղըզստանի իրադրձություններն ուժեղ հարված էին նաև Քոչարյանի դիրքերին։ Եվրասիական համերաշխության գաղափարն այևս չի աշխատում, ավելին՝ եվրասիական տարածքում կարծես սկսվում է նախկին կոռումպացված առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու պատմաշրջան, ինչն, անշուշտ, նույնիսկ օրինաչափ է դարձնելու Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում