Friday, 17 07 2026
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ

Վարդան Ղուկասյանի որդի՞ն էլ է «քաղհալածյալ»

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սպարտակ Ղուկասյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է։

Այս մասնավոր դրվագին թերևս չանդրադառնայինք, եթե որոշակի ԶԼՄ-ներում շեշտադրում չկատարվեր այն հանգամանքի վրա, որ Վարդան Ղուկասյանը ԲՀԿ միակ պատգամավորն է, որը հրապարակային աջակցություն է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Տպավորություն է ստեղծվում, որ Ղուկասյանի որդուց կերտվում է հերթական «զոհը», որը դարձել է իշխանությունների հետապնդման թիրախ։

Պարզունակ մանիպուլյացիա է, որովհետև Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում մարմնավորել է քրեօլիգարխիկ համակարգը, քոչարյանական իշխանության բեսպրեդելն ու ռեպրեսիաները։ Վարդան Ղուկասյանն օգտվել է «արտոնությունների» այն ողջ համակարգից, որը բնորոշ է եղել քրեաօլիգարխիային, և շատ բնական է, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման համատեքստում Գյումրիի նախկին քաղաքապետի ու ԱԺ գործող պատգամավորի անունը կարող է շրջանառվել մի շարք քրեական գործերում։ Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել օրինականության հաստատումը։

Մյուս կողմից՝ երբ այս կամ այն մարդուն հեշտությամբ փակցնում են «քաղհալածյալի» պիտակը, պետք է կարողանան գոնե բացատրել, թե որոնք են նրա քաղաքական հայացքները, արժեքային համակարգը։ Պատգամավորի կարգավիճակն ինքնին չի ենթադրում քաղաքական գործունեության անխուսափելիություն, համենայն դեպս՝ Հայաստանում, որտեղ գրեթե բոլոր խմբակցությունների ցուցակներում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ իրական աղերս չունեն քաղաքականության հետ։ Կոնկրետ Վարդան Ղուկասյանը քրեական մտածողություն ունեցող անձավորություն է ու այդ բարքերից չի կարողացել ազատվել ինչպես Գյումրիի քաղաքապետի, այնպես էլ ԱԺ պատգամավորի կարգավիճակներում։

Ի վերջո, իշխանությունը մեղավոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանը մագնիսի պես ձգում է մարդկանց, որոնք խնդիրներ ունեն օրինականության հետ։ Միայն այն բանի համար, որ շահարկումներ չլինեն, չի կարելի աչք փակել Վարդան Ղուկասյանի ու նրա որդու կատարած բազմաթիվ ապօրինությունների վրա։

Այսօր ոմանք ասում են, թե քաղաքական հետապնդումների է ենթարկվում դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Իհարկե, չենք պնդում, թե իշխանությունների բոլոր գործողությունները միարժեքորեն բխում են օրինականությունից կամ համարժեք են, սակայն դատավորի պաշտպանները մոռանում են, որ Գրիգորյանն ինքն է իրեն դուրս դրել օրինականության դաշտից՝ իր կայացրած հայտնի որոշմամբ ինտեգրվելով հին համակարգի ռեստավրացիայի շարժմանը և քաղաքական նպատակահարմարությունը վեր դասելով իրավունքից։ Կարճ ասած՝ Դավիթ Գրիգորյանի հետ կապվածը՝ եթե նույնիսկ խնդիրներ ունի օրինականության հետ, արդար է։

Մնում է՝ Քոչարյանի կողմնակիցները Վարդանիկի որդու՝ Սպոյի լուսանկարներով դուրս գան փողոցներ՝ նրան անվանելով քաղհալածյալ։ Սպարտակ Ղուկասյանը ժամանակին «օրենքով գող» դառնալու ցանկություն ուներ, գուցե հիմա փոխվե՞լ են նրա հակումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում