Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի չվերագործարկվելը հանգեցնում է նրան, որ մարդիկ աստիճանաբար հեռանում են քաղաքից

«Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի չվերագործարկվելը, առկա անորոշությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ աստիճանաբար հեռանում են քաղաքից։ Արտագաղթում են առհասարակ երկրից կամ էլ քաղաքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Գարեգին Անտաշյանը։

Աշխատակիցները մոտ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի տարածքում, անգամ փակել էին դեպի Վրաստան գնացող երկաթգծի այդ հատվածը։ Այդ ժամանակ աշխատակիցների հետ հանդիպել էր մարզպետը, այլ պատասխանատու պաշտոնյաներ։ Անտաշյանի խոսքով՝ այդ ժամանակ իրենց խոստում էր տրվել, որ աշխատանքից վերջնականապես ազատված 200-220 աշխատողներից մոտ 50-ը առաջիկայում կտեղափոխվի Թեղուտի հանքավայր և աշխատելու հնարավորություն կստանա հենց այնտեղ։ Մեր զրուցակցի խոսքով, սակայն, ներկա պահին դեռ որևէ մեկը որևէ տեղում չի աշխատում։ «Ինչ վերաբերում է  Ալավերդու գործարանի շահագործմանը, արդեն ասացի, որ անորոշություն է, բայց կարծես թե պարզ է նաև, որ գործարանը չի էլ շահագործվի առհասարակ։ Նման լուրեր  են շրջանառվում»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ կապված խնդիրներն առաջացան այն բանից հետո, երբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ. օգոստոս ամսին ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել էր 380 մլն դրամի լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015 թ. հուլիսից մինչև 2018 թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով ընկերությունից պահանջվում էր մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով: Գործարանի սեփականատերերը, սակայն, համարում են, որ այս փուլում պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Այսինքն` առավելագույն անվտանգ արտադրություն ստեղծելու համար հարկավոր է լիովին նոր գործարան։ Ընկերությունը վերջերս նամակով դիմել էր կառավարություն՝ պահանջելով թույլատրել և 1.5 տարի աշխատել նախկին ձևով, այսինքն՝ արտանետումների անթույլատրելի ծավալով, որից հետո նոր միայն չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի սկսել նոր գործարանի կառուցումը։

Կառավարությունը, սակայն, այս առաջարկն անընդունելի է համարել և չի ընդունել։ Գործարանի վերագործարկումը թերևս հնարավոր կլինի նոր ներդրողի հայտնվելու պարագայում, երբ կարվեն համապատասխան ներդրումներ, որի արդյունքում կնվազեցվի արտանետումների անթույլատրելի շեմը, և կսկսվի վերագործարկումը: Իսկ քանի որ ներդրող չկա, չկա նաև կոմբինատի վերագործարկման հեռանկարը։

Այս պահին կոմբինատում աշխատում է միայն փոքր արտադրամաս՝  աղացագնդերի ձուլման տեղամասը, որտեղ աշխատում է մոտ 60 մարդ, բայց նախկին աշխատակիցների խոսքով՝ սեպտեմբերից այդ թիվն էլ պետք է կրճատվի: «Մետալուրգները լրիվ առանց աշխատանքի են մնացել։ Անորոշությունը բերել է նրան, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս պահին աշխատանք ունեն, մտածում են՝ թողնեն գնան, քանի որ չգիտեն, թե վաղն ինչ է լինելու։ Այս պահին աշխատանք ունեն, բայց վաղը պարզ չէ՝ ինչ կլինի։ Անորոշությունից վատ բան չկա։ Ավելի լավ է հստակ իմանանք, որ կոմբինատը չի աշխատի, մեր անելիքը իմանանք, քան ներկա վիճակը»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը։

Ինչ վերաբերում է գործարանի արդեն նախկին աշխատողների վարկերի զիջմանը կամ սպասարկման հետաձգմանը, որի շուրջ Ալավերդցի պատգամավոր Արեն Մկրտչյանը ակտիվ բանակցությունների մեջ էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ, ևս լուրջ տեղաշարժ չկա: «Ես դեռ չեմ լսել, որ որևէ մեկի վարկը զիջեն կամ մուծումները հետաձգեն, սառեցնեն։ Ամեն դեպքում խոստացել են, որ նման բան կլինի։ Արեն Մկրտչյանը Ջավադյանի հետ հանդիպել է, ու խոստացել են, որ լուծում կլինի։ Համենայն դեպս, մարդկանց տներից չեն հանի»,- եզրափակեց Գարեգին Անտաշյանը։

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հանդիպումից հետո Արեն Մկրտչյանը տեղեկացրել էր, որ բոլոր 152 վարկառուների 346 վարկերի մասով անհատական աշխատանք է տարվել։ Մասնավորապես, 10 բանկից ու վարկային կազմակերպությունից 9-ը համաձայնել են գործող վարկերի վերակազմավորմանը։ Վերոգրյալ 9 բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են չեղարկել ուշացումների հետ կապված տույժ-տուգանքները։ Համաձայնություն է ձեռք բերվել վարկերի ժամկետանցում չունեցող աշխատակիցների վարկերի պայմանների բարելավման (տոկոսների իջեցում, ժամկետի երկարաձգում և այլն) առումով։ Բանկերն անհատական բանակցություններ կվարեն՝ կախված տվյալ վարկառուի վարկի կարգավիճակից։ Ժամկետանց վարկերի մասով վարկառուների հետ կվարվեն անհատական բանակցություններ, բանկերը կառաջարկեն լուծումներ (որոշակի ժամկետով սառեցում, տոկոսների նվազեցում, ժամկետների երկարաձգում կամ այլ տարբերակ։

Պատգամավորը տեղեկացրել էր, որ նշված աշխատանքներից հետո վարկառուները բանկերից զանգեր կստանան, նրանց կհրավիրեն մասնաճյուղեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում