Նախիջևանում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այստեղ հունիսի 7-ին մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Անսասան եղբայրություն-2019» զորավարժությունները։
Թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հասանովը հայտարարել է, որ Բաքուն կընդլայնի Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկրի ռազմական ուժն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցության զարգացումը «տարածաշրջանում կայունություն ապահովելու գլխավոր գործոնն է»։
Իր հերթին, Հուլուսի Աքարը բավարարվածություն է հայտնել երկու երկրների համագործակցությունից և բարձր է գնահատել Նախիջևանում տեղի ունեցած զորավարժությունները։
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր և տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։