Երևանի բնակիչ Գագիկ Մելքոնյանը մեղադրվում է Խորենացի փողոցի բնակարաններից մեկից համակարգիչ գողանալու մեջ:
Օրեր առաջ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել Երևանի Խորենացի փողոցում կատարված գողության մասին: Շուտով պարզ էր դարձել, որ գողության մեջ կասկածվում է ոմն Գագուլիկ, որին ոստիկանները բերման են ենթարկել:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: