Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը մեկանաբանել է շրջանառվող լուրերը` ներկայիս թիմից հեռանալու մասին:
«Շատ հաճելի է, որ իմ ծառայություններով հետաքրքրված են այնպիսի գրանդեր, ինչպիսիք են ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն: Սակայն ես արդեն ընտրել եմ ակումբս և այն Մադրիդի «Ռեալ»-ն է: Բոլոր մյուս հավակնորդները մի քիչ ուշացել են: Մտածում եմ միայն, որ արժանապատիվ խաղ ցուցադրեմ «արքայական ակումբ»-ի կազմում և օգնեմ թիմիս իրագործելու իր առջև դրված խնդիրները:
Ջանասիրաբար մարզվում եմ և չեմ կասկածում, որ վաղ թե ուշ տեղ կգտնեմ հիմնական կազմում: Մարզիչները վստահում ինձ, ինչն ամենակարևորն է»,- L’Equipe-ը մեջբերում է Վարանի խոսքերը:






































