Wednesday, 15 07 2026
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

Մեկ բան է սփյուռքահայերին կոչ հղել Հայաստան վերադառնալու, բայց պետք է կոնկրետ հարցեր և լուծումներ առաջարկվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Պարոն Սասունյան, Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, նշեց, որ մեր սփյուռքահայերը, որ պատրաստվել էին Հայաստան գալ, հիմա բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել, բոլորը պատրաստ էին գալ, բայց տեսնելով, ասենք, որ աշխատատեղ չկա, հնարավորություն չկա, չեն գալիս։ Արդյոք նկատե՞լ եք, որ սփյուռքահայերը հապաղում են։

– Մարդիկ ամիսներ շարունակ խոսում են, որ արտերկրում ապրող մեծ թվով հայեր ներգաղթում են Հայաստան, բայց ես որևէ նման տվյալ չունեմ և չեմ կարող ասել՝ այդ հայտարարությունը ճշմարի՞տ է, թե՞ ոչ։ Ես պարոն Ծառուկյանի ասածը չեմ լսել, բայց այդ դեպքում էլ չեմ իմանում՝ գալի՞ս են, թե՞ չեն գալիս։ Սա պետք է ցույց տա վիճակագրությունը և ոչ թե որևէ մեկի կարծիքը լինի։ Վիճակագրությունը պետք է ցույց տա, թե քանի հոգի են եկել Հայաստան, և նրանցից քանիսն են ոչ թե այցելություն կատարել, այլ Հայաստանում հաստատվել։ Գիտեմ, որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ուզում են հայրենադարձություն, որոշ առավելություններ են ուզում տալ վերադարձողներին, բայց չգիտեմ՝ այս խոսքերը որևէ արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ։

Անձամբ ես չեմ ճանաչում որևէ հայի, որ վերջին տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել, թեև ես Լոս Անջելեսի և այլ վայրերի հայ համայնքներում ծանոթների լայն շրջանակ ունեմ։ Սա չի նշանակում, որ չեն եկել, պարզապես ես չեմ լսել, բայց եթե լինեին մեծ թվով Հայաստան տեղափոխվողներ, հավանաբար ես լսած կլինեի, բայց այդպիսի բան չեմ լսել։

– Հեղափոխությունից հետո որքանո՞վ են բարենպաստ պայմանները Հայաստան վերադառնալու, ներդրումներ անելու։ Հարկային օրենսգիրքն են փոխում, կոռուպցիայի դեմ են պայքարում, արդյոք այս ամենը ներդրողների համար բարենպաստ դաշտ չի՞ ստեղծում։

– Նախ՝ մեկ բան է սփյուռքահայերին կոչ հղել Հայաստան վերադառնալու, բայց պետք է կոնկրետ հարցեր և լուծումներ առաջարկվեն։ Եթե որևէ սփյուռքահայ, որ ապրում է Լոս Անջելեսում, վաղը որոշի ընտանիքով տեղափոխվել Հայաստան, դա փոքր որոշում չէ, դա իր կյանքի վրա մեծ հետևանքներ ունեցող որոշում է։ Մի կողմ դնենք զգացական, հայրենասիրական կողմը, որ պարզ է՝ լավ բան է հայրենիք վերադառնալը, անշուշտ, ես դեմ չեմ և քաջալերում եմ, բայց այդ ընտանիքները, որ որոշել են Հայաստան վերադառնալ, օդանավից իջնելուց հետո ո՞ւր պետք է գնան, ի՞նչ աշխատանք պետք է ունենան. կոնկրետ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, և պետք չէ զգացական գետնի վրա բոլորին կոչ անել Հայաստան վերադառնալու։ Նույնն է ներդրումների դեպքում։ Եթե սփյուռքահայ ներդրողին ասում ես՝ եկեք Հայաստան և գումարն այստեղ ներդրեք, վստահությունը կարևոր հարց է, որ պետք է լինի և այսքան տարի չկար, հիմա  վստահություն կա, բայց միայն վստահությամբ հարցը չի լուծվում։ Այնպես չէ, որ յուրաքանչյուր սփյուռքահայ գումար ունի և կարող է ներդրում անել, այնպես չէ, որ բոլոր ամերիկահայերը մեծահարուստներ են։ Մեծամասնությունը ապրում են ամսականով, այնպես չէ, որ կարող են գալ և ներդրում անել։ Իսկ նրանք, որոնք փող ունեն և կարող են գալ ու ներդրում անել, պետք է հասկանան՝ այդ ներդրումը որտե՞ղ պետք է անեն, ո՞ր ոլորտում, ո՞ր բիզնեսում, ո՞ր գործընկերոջ հետ, և ինչպե՞ս պետք է սփյուռքահայն իմանա, որ իր ներդրումը շահութաբեր կլինի, որովհետև ինքը Հայաստանի բիզնես ոլորտին ծանոթ չէ, ծանոթ է ԱՄՆ բիզնես ոլորտին, որտեղ ուրիշ իրողություններ են։ Պետք է լինի կառույց, որ սփյուռքահայերին ծանոթացնի, ուղղություն տա, կապեր հաստատի՝ լինի ներդրումների, թե հայրենադարձության վերաբերյալ։ Առանց այդ պետական միջնորդության դա հնարավոր չէ կյանքի կոչել։

– Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի խնդրի կարգավորման հայեցակարգ չկա, ժողովուրդը պետք է դա որոշի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Այո՛, ես տեղյակ եմ այդ հայտարարությանը, բայց ես վստահ չեմ, որ լիովին հասկանում եմ, թե վարչապետն ինչ նկատի ունի այդ խոսքերն ասելով։ Այստեղ երկու տարբեր հարցեր կան. առաջին հարցը, որ ինքը բարձրացնում է, այն է, որ հայեցակարգ չկա, այսինքն՝ վարչապետն ասում է՝ Ղարաբաղի հարցը ինչպես պետք է լուծվի, մենք այդ հարցի լուծումը չունենք, բայց կարծում եմ, որ հարցի լուծումը շատ բացահայտ է մեր ամբողջ ժողովրդին. լուծումն այն է, որ Արցախը պատկանում է հայությանը և ի վերջո պետք է լինի Հայաստանի մարզերից մեկը։ Սա է մեր լուծումը, և շատ պարզ է լուծումը. չհասկանալու բան չկա այդտեղ։ Մենք հազարներով զոհ ենք տվել, ժողովուրդը տարիներ շարունակ աղքատության մեջ է ապրել, զոհողությունների գնացել Արցախի պատճառով՝ առանց էլէներգիայի, առանց ջերմության։ Եվ մենք չենք կարող այս ամենը մոռանալ և ասել՝ ինչ է լուծումը։ Արցախը մենք ազատագրել ենք, այն մերն է, և հուսանք, որ կգա օրը, որ  միջազգային քաղաքական պայմաններն այնպես կդասավորվեն, որ կարտոնեն մեզ պաշտոնապես հայտարարելու, որ Արցախը Հայաստանի մի մասն է, միանում է Հայաստանին։ Սա վարչապետի հայտարարության առաջին բաժինն է։ Երկրորդ բաժինն այն է, որ նա հայտարարում է, թե ժողովուրդն իրեն ուղղություն չի տվել. սա բավական բարդ հարց է։ Դեմոկրատական երկրներում այդպես չեն լուծվում հարցերը։ Ժողովուրդը ընտրում է իր ղեկավարներին, և ժողովրդի ձայների շնորհիվ ընտրված ղեկավարը որոշումներ է կայացնում՝ հաշվի առնելով ժողովրդի ցանկությունը և նկատի ունենալով իր գիտելիքները, անցյալը, փորձառությունն այսպիսի հարցերում։ Դժվար է ամեն անգամ կարևոր որոշում կայացնելիս վարչապետն ասի՝ ժողովուրդը պետք է ինձ ուղղություն տա, թե ինչ անել։ Ինքն ընտրվել է վարչապետ, ինքն է Հայաստանի գլխավոր ղեկավարը, և ժողովուրդն իրեն վստահում է։ Իր պարտականությունն է, որ այդ որոշումներն ինքը կայացնի և ժողովրդին հայտարարի, թե որոնք են այդ որոշման դրական և բացասական կողմերը։ Եվ այդ ժամանակ ժողովուրդը կհասկանա այդ որոշման դրդապատճառները և կհասկանա, իսկ եթե չհասկանա, բողոքի ալիք կբարձրանա, կամ հաջորդ ընտրություններին կընտրեն ուրիշ մեկին։ Ժողովրդավարական երկրներում այդպես են որոշումներ կայացվում։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահը ամեն օր չի դիմում ժողովրդին, թե՝ այս հարցն ունենք մենք այսօր, ինչպես լուծենք այդ հարցը. ժողովուրդը իր փափագը հայտնել է ընտրությունների միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում