Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Գերնպատակը նոր ոստիկանի ու ոստիկանության ձևավորումն է. Վլադիմիր Գասպարյան

Փետրվարի 26-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:

Ոստիկանության մարզային վարչությունում հրավիրված խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ իր առաջին այցին հաջորդած ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում, սակայն արդյունքները դեռևս հեռու են բավարար լինելուց, ուստի այս տարվա ընթացքում նախատեսվում է ոստիկանության կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ավելի սերտ աշխատանք, պարբերական այցելություններ, գործնական ու սեմինար պարապմունքների կազմակերպում: Նպատակը մեկն է՝ մարզերում հասնել բարեփոխումների մայրաքաղաքային մակարդակին՝ արդյունքում ունենալով օրինապահ քաղաքացու համար՝ կանխատեսելի, իսկ հանցավոր տարրերի համար անկանխատեսելի ոստիկանություն:

Վերլուծելով բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ գերնպատակը նոր ոստիկանի ու ոստիկանության ձևավորումն է՝ զուգադրելով իրավապահ համակարգի լավագույն ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, աշխատանքում անաչառության և սկզբունքայնության դրսևորման, քաղաքացու հանդեպ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքի անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը նշել է, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների որակյալ աշխատանքով է պայմանավորված ոչ միայն համակարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդումը, այլև նոր ոստիկանության կազմավորման իրական հեռանկարը: Ինչ վերաբերում է համայնքային ոստիկանությանը, ապա տեղամասային տեսուչն իր գործունեությամբ պատասխանատու է հանցագործությունների կանխարգելման, համայնքներում բարոյահոգեբանական մթնոլորտի համար:

Առանձնապես կարևորելով անչափահասների հիմնախնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրել է, որ հաստիքներ են նախատեսվել մարզի հինգ ավագ դպրոցներում տեսուչներ ունենալու համար:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների կրկին հիշեցրել է գյուղական շրջաններում Ճանապարհային ոստիկանության գործունեության և գյուղացու հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին: Միևնույն ժամանակ, ընդգծել է ոստիկանության պետը՝ փոխադարձ ըմբռնում ու օրինահարգություն է ակնկալվում գյուղացուց, համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչից, համայնքների ղեկավարներից, պահանջվում է գիտակցումն այն անքննելի իրողության, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ հակառակը մտածողները և գործողները պետք է պատասխանատվություն կրեն նույն օրենքի ողջ խստությամբ:

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խնդիրները:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է մասնակիցների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում