Sunday, 28 04 2024
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հանդիսավորությամբ նշվեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակը

Լոս Անջելեսում ապրիլի 7-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ներկա էին Կալիֆորնիայի սենատորներ և նահանգային ստորին պալատի պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանության ղեկավարներ, արևմտյան Միացյալ Նահանգների հայ համայնքի հոգևոր առաջնորդներ, քաղաքական, հասարակական, մշակությաին կառույցների ղեկավարներ, համայնքային գործիչներ, բարերարներ և մտավորականներ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ողջունելով ներկաներին, հակիրճ անդրադարձավ ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման պատմությանը, անցած ճանապարհին և ներկա գործունեության առաջնահերթություններին, ինչպես նաև ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը շնորհավորեց 25-ամյակի առիթով, նաև՝ հայ համայնքին երախտագիտություն հայտնեց հայրենիքի իրադարձություններին հաղորդակից լինելու և Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը զորակցելու համար: Տիկին Հակոբյանը նաև ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը և ծրագրերը:

ՀՀ գլխավոր հյուպատոսությանը շնորհավորանքի խոսք ասեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը: Երեկոյին մասնակցելու համար Վաշինգտոնից ժամանել էր նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, որը նաև հանդես եկավ ելույթով:

ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում պատվի արժանացան ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրմանն աջակցած բարեկամների խմբի մի մասը և «Հայաստանի տուն» կազմակերպության ղեկավար խորհուրդը, որը գլխավոր հյուպատոսությանն է տրամադրել իր ներկայի շենքը և այսօր էլ շարունակում է իր նպաստը բերել հայաշատ Կալիֆորնիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում