Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. զոհվել են 10 և15 տարեկան երկու եղբայրներ, նրանց մայրը և մի կին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մայիս Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 39-ամյա Մայիս Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել աննկարագրելիորեն ողբերգական ճանապարհային պատահար թույլ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Պատահարի արդյունքում 4 մարդ է զոհվել՝ երկու դպրոցական երեխա ու նրանց մայրը, ինչպես նաև վարորդի՝ Մայիս Դ.-ի կինը…

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունիսի 30-ին Մայիս Դ.-ն, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, ժամը 21-ի սահմաններում իր «ՎԱԶ 21-074» մեքենան է նստեցրել իր կնոջը, որդուն, ինչպես նաև համաքաղաքացի 39-ամյա կնոջ ու նրա դպրոցական երկու որդիներին և Սիսիանի համայնքի Աշոտավան բնակավայրից ուղևորվել է Գորիս:

Ժամը 22-ի սահմաններում հասնելով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածին՝ իր ընթացքի ուղղությամբ ճանապարհի թույլատրելի մասում կայանված «ԳԱԶ- 53» բեռնատարը 114 մետր հեռավորությունից հայտնաբերելու հնարավորություն ունենալով՝ արգելակման միջոցով մեքենան կանգնեցնելու կամ անվտանգ մանևրով բեռնատարը շրջանցելու փոխարեն՝ Մայիս Դ.-ն ուշադրությունը շեղել է երթևեկությունից՝ դեմքը շրջել է հետ՝ մեքենայի հետնամասում նստածների կողմը, խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջներն ու բախվել է 52-ամյա Վահիկ Ս.-ի «ԳԱԶ-53»-ի հետնամասին:

Բախման հետևանքով Մայիս Դ.-ի կինը՝ 37-ամյա Մելինե Ա.-ն, ինչպես նաև 39-ամյա Մարինե Հ.-ն, նրա 15-ամյա և 10-ամյա որդիները՝ Գոռն ու Սերգեյը, ստացած վնասվածքներից տեղում մահացել են…

Վարորդը՝ Մայիս Դ.-ն, ու նրա 9-ամյա որդին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց…

Մայիս Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մայիս Դ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Տուժողների իրավահաջորդները հայտնել են, որ Մայիս Դ.-ից պահանջ կամ բողոք չունեն:

Դատարանը հաշվի է առել, որ Մայիս Դ.-ի խնամքին են երկու անչափահաս որդիները՝ 2009 և 2003 թվականներին ծնված: Մայիս Դ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նախկինում դատված չի եղել, բնութագրվել է դրական:

Ըստ բժշկական փաստաթղթի՝ Մայիս Դ.-ի մոտ առկա է զուգակցված տրավմա՝ գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, աջակողմյան պնևմոհեմոթորաքս, ստորին վերջույթների վնասվածքներ…

Դատարանը Մայիս Դ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Մայիս Դ.-ի նկատմամբ կիրառվել են Համաներման ակտի համապատասխան դրույթները, և նա ազատվել է ազատազրկման ձևով հիմնական պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի խստացման առումով փոփոխել դատավճիռը, Մայիս Դ.-ին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վեց ամսով պատժի խստացման դեպքում Համաներման ակտի կիրառմամբ ամբաստանյալը չի կարող լիովին ազատվել ազատազրկման ձևով պատժի կրումից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում