Wednesday, 15 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Նիկոլ Փաշինյանի պատմական ֆուտբոլային քայլը…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի հետ հանդիպումից առաջ հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Վերջին օրերին մեր հավաքականը հասարակության ուշադրության կենտրոնում է: Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից հետո, ոմանք հիասթափվեցին պնդելով, որ հայկական ֆուտբոլում ոչինչ չի փոխվել և ազգային թիմը շարունակում է տխուր ավանդույթները: Այո, մեր հավաքականը չտպավորեց չնայած որ բոլորս ակնկալում էինք դրական արդյունք: Բնական է, եթե չլինի հաղթանակի հեռանկար, հաղթելու հույս, հավատ հաղթանակի նկատմամբ, ֆուտբոլ դիտելն այլևս անիմաստ կլիներ:

Յուրաքանչյուր խաղում մենք, մեր հավաքականից, մեր ֆուտբոլիստներից ակնկալում ենք հաղթանակ անկախ նրանից խաղում ենք Իտալիայի, Բոսնիայի թե Լիխտենշտեյնի դեմ: «Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորիս: Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում:

Ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ առաջին հերթին վաղվա խաղում, բայց կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ »,- մեր ֆուտբոլիստների հետ հանդիպման ասել է Փաշինյանը: Վերջինիս խոսքերը մեկնաբանության կարիք կարծում ենք չունեն: ՀՀ վարչապետի այս հանդիպումը լոկ հանդիպում կամ զրույց ֆուտբոլիստների հետ չի կարելի որակել: Փաշինյանը Հայաստանի բոլոր ղեկավարներից միակն է, որը հստակ կերպով ներկայացրեց մեր երկրի ֆուտբոլային գաղափարախոսությունը: Ճիշտ չի լինի ասել, որ այն գոյություն չուներ: Իհարկե ուներ, բայց այդ գաղափարախոսությունը տեղ ուներ հասարակության որոշ հատվածի գիտակցության մեջ: Առաջին անգամ երկրի առաջին դեմքի մակարդակով կարևորվեց ազգային թիմի դերը: Թիմ, որը ներկայացնում է երկիր և նույնիսկ պարտության դեպքում պետք է հպարտ լինել, որ ծանր պահին եղել ենք մեր պետության ներկայացուցչի կողքին:

Այս գաղափարախոսությամբ առաջնորդվելու պարագայում վստահ ենք մեր հավաքականը, մեր ֆուտբոլը ժամանակի ընթացքում առաջ կընթանա: Եղել են դեպքեր, երբ Հայաստանի հավաքականը Երևանում խաղացել է գրեթե դատարկ տրիբունաների պայմաններում: Երկրպագուն բոյկոտում էր, որի համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Երկրպագուն վրդովված էր, որ իր հավաքականը դարձել է ինչ-որ մեկի կամ մի քանիսի սեփականությունը: Այսօր, երբ բոլորովին այլ իրավիճակում ենք, կարող ենք փաստել, որ բոյկոտը որևէ դրական հետևանք չունեցավ: Հավաքականի տղաները հասկացան, որ իրենք մենակ են: Հավաքականի ֆուտբոլիստները սակայն ամենևին էլ մեղավոր չէին, որ ինչ-ինչ պատճառներով կտրվել էին հասարակությունից: Նման իրավիճակում հաղթանակի հասնելու հավանականությունը դարձել էր 0: Ու հիմա ստիպված ենք ամեն ինչ սկսել 0-ից: Բայց նույնիսկ հայկական ֆուտբոլի համար մղձավանջային ժամանակահատվածում մարզադաշտում կային մարդիկ, որոնք ազգային թիմի կողքին էին և մարզադաշտից հեռանում էին հպարտ: Ու եթե չլիներ գիտակից մարդկանց այդ զանգվածը հնարավոր է, որ այսօր շատ ավելի ծանր վիճակում լինեին:

Ինչևէ, ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն արել է ևս մեկ կարևոր հայտարարություն, որն արտացոլում է ՀՀ իշխանության տեսլականը մարզաձևի առաջխաղացման վերաբերյալ: «Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը»,- նշել էր Փաշինյանը: Այո ֆուտբոլը հասարակությանը միավորող և համախմբող հզոր ուժ է, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է էլ ավելի առողջացնել հասարակական կյանքը:

Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կատարել առաջին քայլը՝ գնալ մարզադաշտ, լինել ազգային հավաքականի կողքին և անկախ արդյունքից ստադիոնից հեռանալ հպարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում