ESPN-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է 70 մլն ֆունտ վնաս կրել, եթե թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չնվաճի:
26 տուրերից հետո Դևիդ Մոյեսի թիմը 42 միավոր է վաստակել և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաներ»-ը մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին և ՈւԵՖԱ-ից շուրջ 30 մլն ֆունտ ստացան, որպես պարգևավճար, ինչպես նաև հեռուստահեռարձակումների իրավունքների վաճառքից ստացված եկամուտի մի մասը:
Մրցաշարի շրջանակներում սեփական հարկի տակ անցկացրած յուրաքանչյուր հանդիպումը «Յունայթեդ»-ին ևս 3 մլն ֆունտ եկամուտ էր բերում: Եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «կարմիր սատանաներ»-ը չնվաճեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, 40-70 լն ֆունտ վնաս կկրեն:







































