Նորվեգական Stolt Magnesium լցանավում հրդեհ է բռնկվել «անհայտ արտաքին սարքի պայթյունից» հետո, երբ նավն ընթանում էր Արաբական ծովով՝ Օմանի ափերի մոտ, հայտարարել է լցանավի կառավարիչ Stolt Tankers ընկերությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ընկերությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ի առավոտյան։ Հրդեհ է բռնկվել նավի սարքավորումների սենյակում։ Անձնակազմի անդամները չեն տուժել։









































