Sunday, 28 04 2024
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ

Եթե առաջընթացը Հայաստանում շարունակվի՝ Վաշինգտոնի և Երևանի հարաբերությունները կբարելավվեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամերիկյան Սենատը հունվարի սկզբին հաստատել է Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպաններին: Երկու դեսպաններն էլ պրոֆեսիոնալ դիվանագետներ են՝ բավական մեծ փորձով: Նախագահ Թրամփի առաջարկով Երևանում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել Լինն Թրեյսին (Lynne M. Tracy), իսկ Բաքվում՝ Էրլ Լիցենբերգերը (Earle Litzenberger):

Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը փոփոխություններ չի սպասում ռեգիոնում ամերիկյան քաղաքականության մեջ նոր դեսպանների նշանակումից հետո: Հերբսթը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ երկու դեսպաններն էլ կարող և ունակ դիվանագետներ են և նշանակվել են այդ պաշտոնում, որովհետև մեր տարածաշրջանը շարունակում է մնալ Վաշինգտոնի հետաքրքրությունների շրջանակում, սակայն ինքը վերջին շրջանում չի նկատել որևէ նշան, որը ցույց կտար, որ Վաշինգտոնը պատրաստվում է փոխել իր քաղաքականությունը Երևանի և Բաքվի ուղղությամբ: Փոփոխությունները, փորձագետի կարծիքով, պետք է սպասել ոչ թե ամերիկյան քաղաքականությունից, այլ Հայաստանից, որովհետև ամենահետաքրքիր զարգացումներն այսօր մեր տարածաշրջանում հայաստանյան իրադարձություններն են, ժողովրդավարական բարեփոխումները: Եվ եթե դեմոկրատական այս առաջընթացը շարունակվի՝ Վաշինգտոնի և Երևանի հարաբերությունները կբարելավվեն:

Պարոն Հերբսթ, որպես նախկին դիվանագետ՝ ի՞նչ կասեք այս երկու նշանակումների մասին: Ի՞նչ փոփոխություններ պիտի ակնկալենք ամերիկյան քաղաքականության մեջ այս նշանակումներից հետո:

Իհարկե, մենք ուզում ենք դեսպաններ ունենանք թե՛ Երևանում և թե՛ Բաքվում, ուստի Սենատը հաստատել է նրանց նշանակումը: Երկուսն էլ կարող և ընդունակ դիվանագետներ են: Բայց չեմ կարծում, թե այս նշանակումներից հետո Միացյալ Նահանգները կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ կամ ավելի լայն իմաստով՝ Հարավային Կովկասում: Բայց տարածաշրջանը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների հետաքրքրությունների շրջանակում:

– Նախորդ լսումների ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենավարկանիշային դեմոկրատ Բոբ Մենենդեսն իր հարցադրումներով ստիպել էր Լիցենբերգերին խոստանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հռետորաբանության դեպքում կոչ կանի Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ սպառնալիքներից, որոնք սրում են իրավիճակը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Բայց մենք շատ լավ գիտենք, որ պարոն Լիցենբերգերը սերտ կապեր ունի ռազմական ոլորտի հետ, բարձր պաշտոններ է զբաղեցրել ՆԱՏՕ-ում: Եվ հիշենք, որ Թրամփի խորհրդականն ասել էր, թե Ամերիկան մտադիր է զենք վաճառել Ադրբեջանին, խորացնել նրա հետ ռազմական հարաբերությունները: Ինչո՞ւ Թրամփի վարչակազմը որոշեց հենց նրան նշանակել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան:

Չեմ կարծում, թե Լիցենբերգերի կենսագրությունը, այն փաստը, որ նա որոշ կապեր է ունեցել ՆԱՏՕ-ի, ռազմական ոլորտի հետ, հիմնական պատճառն է, թե ինչու են հենց նրան ընտրել: Նա ամեն դեպքում դիվանագիտական ծառայության շատ ուժեղ աշխատակից է, որի ժամանակն է եկել դառնալու դեսպան: Լինն Թրեյսին ևս դիվանագիտական ծառայության շատ ուժեղ աշխատակից է: Ես ճանաչում եմ նրան: Չեմ կարծում, որ պետք է ինչ-որ եզրակացություն անել այն փաստից, որ Լիցենբերգերը կապ է ունեցել ռազմական ոլորտի հետ, աշխատել է Միացյալ Նահանգների բանակի ռազմական քոլեջում (The United States Army War College): Մեր դեսպաններից շատերն են սովորել կամ աշխատել Բանակի ռազմական քոլեջում, բայց դա չի նշանակում, որ նրանք ռազմական փորձագետներ են: Ինչպես արդեն ասացի՝ փոփոխություններ չեմ սպասում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Վերջին վեց շաբաթվա ընթացքում ես որևէ քննարկում չեմ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ Կովկասի հետ կապված հարցերի վերաբերյալ, բայց այդ ընթացքում ես չեմ նկատել որևէ նշան, որը ցույց կտար, թե Վաշինգտոնը պատրաստվում է փոխել իր քաղաքականությունը Բաքվի, Երևանի կամ Թբիլիսիի ուղղությամբ:

– Այնուամենայնիվ, ի՞նչ քայլեր պիտի սպասենք Միացյալ Նահանգների կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրադրությունը, լարված հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ:

Ամենահետաքրքիր բանն այս պահին տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն են՝ իշխանափոխությունը, երկրի նոր ղեկավարը, բարեփոխումների մասին խոստումները: Մարդիկ այս ոլորտում են սպասում նոր զարգացումներ: Եվ ինչպես գիտեք՝ մենք կարծում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեկնարկը, ժողովրդավարությունը Հայաստանում շատ լավ բան է: Եվ կարծում եմ՝ եթե այս առաջընթացը, որ մենք տեսանք վերջին ամիսներին, շարունակվի՝ ավելի լավ հարաբերություններ կտեսնեք Վաշինգտոնի և Երևանի միջև:

– Դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք, որովհետև Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Վաշինգտոնը շատ դրական արձագանքեց ազատ և արդար, մրցակցային ընտրությունների անցկացմանը՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել նորընտիր խորհրդարանի և նոր կառավարության հետ: Իսկ նորանշանակ դեսպան Լինն Թրեյսին խոստացել է աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Այս դրական ազդակներից հետո պե՞տք է արդյոք ավելի գործնական քայլեր ակնկալենք ԱՄՆ-ի կողմից:

– Կարծում եմ՝ հնարավոր է, որ USAID-ին ավելի մեծ օժանդակություն տրամադրի Հայաստանին: Եվ եթե Երևանը հետաքրքրված լինի բարեփոխումներով՝ Վաշինգտոնը դա միայն կողջունի: Այս ամենը լինելու են բնական զարգացումներ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո:

– Կարծում եմ՝ Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ Հայաստանի կողմից կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականության մեջ շատ ռիսկային են, քանի որ Հայաստանը չափից ավելի շատ է կախված Ռուսաստանից:

– Այո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն հայտարարել, որ պատրաստվում են փոխել երկրի արտաքին քաղաքականությունը: Ես գիտեմ, որ պարոն Փաշինյանը երկրի ղեկավար դառնալուց հետո սերտ կապեր է պահպանում Պուտինի և Մոսկվայի հետ և շատ զգուշավոր է այս հարցում:

– Այսինքն՝ չեք կարծում, որ Հայաստանը մոտ ապագայում կարող է փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը և թեքվել դեպի Արևմուտք:

– Կարծում եմ՝ նման շրջադարձը կարող է լինել շատ տարիներ անց: Համաձայն եմ, որ Կրեմլը առանձնապես ոգևորված չէ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացից, բայց Կրեմլը կտրուկ, կոպիտ քայլ չի անի Հայաստանի հանդեպ, քանի դեռ էական փոփոխություններ չեն եղել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Փաշինյանը հասկանում է դա, այդ պատճառով էլ հայտարարեց, որ չի ծրագրում փոխել երկրի արտաքին քաղաքականությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող հայտարարություններում որևէ նոր գաղափար չկար: Այս իրավիճակը կարող է փոխվել ժամանակի ընթացքում, բայց չեմ կարծում, որ արժե նման փոփոխություններ սպասել այսօր: Եվ Վաշինգտոնն էլ այս պահին չի ակնկալում նման փոփոխություններ:

– Կարծում եք՝ պատճառը Թրամփի վարչակազմի մոտեցումնե՞րն են:

Դա կարող է լինել պատճառներից մեկը, բայց նույնիսկ ամերիկացի փորձագետները, երկրի արտաքին քաղաքականություն մշակողները, օրինակ՝ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը, մյուս պաշտոնյաները, որոնք շատ լավ գիտեն տարածաշրջանը և երկար տարիներ զբաղվում են այդ հարցերով, գիտակցում են, որ փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենալու: Գուցե Հայաստանի ներքին փոփոխություններն ավելի արագ տեղի ունենան, բայց էական փոփոխությունները արտաքին քաղաքականության ոլորտում ժամանակ են պահանջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում