Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Անհատական շահ, թե պետական արդյունավետ կառավարում. որը պետք է կարևորել օպտիմալացում կատարելուց

Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և բողոքում են նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում:

Սփյուռքի նախարարության աշխատակիցները գտնում են, որ նախարարությունը իր բոլոր գործառույթները պատշաճ իրականացնում է: Նրանք չեն կարծում, որ իրենց գործառույթները նույնն են, ինչ ԱԳՆ-ի գործառույթները: Նախարարության աշխատակիցները մտահոգված են նաև իրենց ապագայով, քանի որ նախարարության լուծարման հետևանքով կարող են կորցնել աշխատանքը:

Մշակույթի նախարարության աշխատակիցներն էլ դեմ են կրթության և գիտության նախարարության հետ միավորվելուն: Նրանք գտնում են, որ մշակույթը Հայաստանի այցեքարտն է, ուստի մշակույթի նախարարությանը պետք է տրվեն լայն լիազորություններ և միջոցներ՝ մշակույթը պահպանելու և ազգային արժեհամակարգի վրա ձևավորված հասարակություն ստեղծելու համար:

Մշակույթի և սփյուռքի նախարարության աշխատակիցները երեկ իրենց պահանջները ներառող նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Թե՛ սփյուռքի, թե՛ մշակույթի նախարարության աշխատակիցներն այն կարծիքին են, որ ճիշտ չէ միանգամից գնալ նախարարությունը լուծարելու կամ մեկ այլ նախարարության միացնելու ճանապարհով: Նրանք ճիշտ են համարում, որպեսզի ստուգվեն յուրաքանչյուր աշխատակցի գործառույթները, գնահատվի նրանց կատարած աշխատանքը, նոր միայն դրանից հետո գնալ օպտիմալացման ճանապարհով:

Մշակույթի նախարարության օպտիմալացումը հատկապես զարմացրել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին։

Դրան արդեն իսկ դեմ են արտահայտվել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբյանը, այլ արվեստագետներ։

Բանաստեղծ Վահե Արսենը, օրինակ, կարծում է, որ oպտիմալացումը «տխուր է, երբ մարդուն է առնչվում», իսկ նախարարություններում մարդիկ են աշխատում: Մշակույթի նախարարությունն էլ ամենազգայուն կառույցներից մեկն է, այն պետք է պահպանվի ու զորացվի։

«Հազարամյա մշակույթ և պատմություն ունեցող, համաշխարհային արժեքներ ստեղծող ազգը պարտավոր է ունենալ մշակույթի նախարարություն։ Գուցե մի այլ պետությունում, օրինակ, արաբական որևէ երկրում պարտադիր ա ունենալ նավթի նախարարություն, բայց ոչ մեր դեպքում»,- կարծում է Հարություն Պետրոսյանը։

Ուշագրավ է, սակայն, որ ընդամենը ոչ վաղ անցյալում մարդիկ քննադատում էին Հայաստանի պետական համակարգի ուռճացված լինելու փաստը և համարում էին, որ շռայլություն է Հայաստանի պես երկրում ունենալ 17 նախարարություն։ Հիմա, երբ որ գնում է օպտիմալացման աշխատանք, հիստերիա է բարձրացել։

ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, թե ինչ սկզբունքով պետք է շարժվել, որն է ավելի կարևոր՝ անհատական շահը, թե պետական արդյունավետ կառավարումը։ «Տարօրինակ կերպով բողոքի ալիք բարձրացավ, երբ կառավարությունը, ի վերջո, հասարակության նախկինում եղած պահանջը կատարեց` կրճատելով որոշ նախարարություններ։ Տարիներ ի վեր հարցադրում եղել է, որ այդ նախարարությունները փակման ենթակա են։ Հիմա այս բողոքի ալիքի հետ կապված մտածում եմ, որ գուցե արժե երկու մշակույթի նախարարություն և երեք Սփյուռքի նախարար ունենալ ու վերջիններից երկուսի նախարար նշանակել մեկին Հրանուշին, մյուսին՝ Հակոբյանին»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քննարկելու համար այս խնդիրը նախ պետք է հասկանալ, ուսումնասիրել, գնահատել ու նոր որոշում կայացնել։ «Մենք պետք է հասկանանք՝ որն է խնդիրը, ինչ ունենք, ինչու է պետական համակարգը մեծ, որտեղից են գալիս դրա արմատները, ինչու զարգացած երկրները ունեն 7-10 նախարարություն, իսկ մեր երկիրը՝ 17։ Բանն այն է, որ մենք ժառանգել ենք Սովետական միությունից մի մեծ համակարգ։ Վերջին տարիների բարեփոխումների ծրագիր ենք իրականացրել, բայց դեռևս այսօր պետական համակարգը մնում է այդքան մեծ։ Մենք դեռ չենք ձերբազատվել մեր հասարակության կարգավորման այն ոլորտներից, որոնք, շուկայական հարաբերությունների պայմաններում ըստ էության պետք է պատվիրակվեին մասնավոր կազմակերպություններին»,- ասաց Անտինյանը։ Նրա խոսքերով՝ օպտիմալացումը դրական գործընթաց է, բայց մինչ անելը հարկավոր է, որ լուրջ քննարկում կատարվի, պարզվի, թե ինչն է ավելորդ, ինչը պետք է փակել, նոր գնալ այդ քայլին։ «Մեր պետական համակարգը օպտիմալացվել է 20 տարի, բայց այդ կազմակերպությունները, որոնք ենթադրաբար պետք է ձեռք բերեին ինքնուրույնություն, ձեռք չեն բերել։ Պետությունը ոչինչ չի արել այդ ՊՈԱԿ-ներին, կազմակերպություններին ինքնուրույնության սովորեցնել, քանի որ այդտեղ գնացած փողերը ատկատի ձևով հետ են եկել։ Մենք պետք է հասկանանք, մենք ունենք ինստիտուցիոնա՞լ խնդիր, թե՞ ֆունկցիոնալ։ Մենք ունենք կառուցվածքի՞ խնդիր, թե՞ դա միայն նախկինում է վատ գործել»,- ընդգծեց Սերոբ Անտինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում