Friday, 17 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին

Համաձայն չենք, որ Սփյուռքի նախարարությունը վերանա, պետք չէ նախարարությունը նույնացնել ՀՀԿ-ի հետ

Կառավարության կազմում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում, նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Իսկ Սփյուռքի նախարարությունը, որ ստեղծվել էր 2008թ. հոկտեմբերի 1-ից, փաստացի ունեցավ տասը տարվա կյանք և հիմա լուծարվում է։ Չի բացառվում, որ Սփյուռքի հետ աշխատանքներն այսուհետ համակարգվեն փոխվարչապետի կողմից։ Սփյուռքի նախարարության լուծարումը միանշանակ չի ընդունվում Սփյուռքի կողմից։

ՌԱԿ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանը համաձայն չէ նախարարության լուծարմանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ նախարարությունը իր գործունեության տասը տարիների ընթացքում շատ լավ գործունեություն է ծավալել, փորձել է հայրենիք-Սփյուռք կապերն ավելի ամրապնդել, ինչը հաջողվել է։ «Մենք համաձայն չենք, որ Սփյուռքի նախարարությունը վերանա։ Զարմանում եմ՝ ինչո՞ւ պետք է լուծարվի նախարարությունը»,- ասաց Ավետիս Դաքեսյանը։

Դիտարկմանը, որ իր բուն առաքելությունը նախարարությունը չի կատարել, Ավետիս Դաքեսյանը նշեց, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանն ամեն ինչով գերազանցել է, և որևէ թերություն չկա նրա գործունեության մեջ։

Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, օրինակ, համարում է Սփյուռքի նախարարությունը սիմվոլիկ գերատեսչություն։ 88 աշխատակից ունեցող գերատեսչության ղեկավարը նշել է, որ նախարարությունն իր առջև չի դրել հավակնոտ խնդիրներ: Ավետիս Դաքեսյանը համաձայն չէ այս գնահատականների հետ, համաձայն չէ, որ քաղաքական կամք և գիտելիք չկար, որ բովանդակություն կհաղորդեր դրան: «Սխալ է այն լուծարելը, Սփյուռքի նախարարը պետք է մնա։ Հայության յոթ միլիոնը դրսում է, հիմա այդ յոթ միլիոնին ոչ ոք չպե՞տք է ներկայացնի։ Եվ եթե հակառակը լիներ, որ Հայաստանում լիներ յոթ միլիոն հայ, իսկ դրսում՝ երեք միլիոն, միևնույն է, անհրաժեշտություն է նախարարություն ունենալը»,- ասաց նա։

Ավետիս Դաքեսյանը չի հասկանում նախարարության լուծարման իրական նպատակը։ Նրա խոսքով՝ եթե նախարարությունը վերագրում էին ՀՀԿ-ին և հիմա ուզում են ազատվել նրանից, սա սխալ մոտեցում է։

ՍԴՀԿ Լիբանանի վարչության մարմնի փոխատենապետ Մարտիկ Ժամկոչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեև նշեց, որ Սփյուռքի թե՛ նախկին, թե՛ ներկա նախարարից գոհ են եղել, սակայն հիմա վստահում են կառավարությանը, և եթե կառավարությունը որոշել է լուծարել, դա կառավարության գործն է. «Սա Հայաստան պետության գործն է, հիմա կլինի նախարարություն, թե որևէ կոմիտեի տնօրեն՝ կարևոր է աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ տարբերություն չկա՝ Սփյուռքի հետ կապեր կհաստատի փոխվարչապե՞տը, թե՞ նախարարը:

«Մեզ համար կարևորն այն է, որ համաչափ լինի գործակցությունը Սփյուռքի բոլոր կառույցների հետ։ Կարևորը ժողովրդի կյանքի բարելավումն է, վարչապետից հույսը և սպասումները շատ մեծ են»,-ասաց նա։

Մարտիկ Ժամկոչյանը նշեց, որ ՍԴՀԿ-ն վարչապետին 100 տոկոս զորակցություն է հայտնել, և հիմա մնում է մեկ բան՝ հաջողություն մաղթել վարչապետին իր բարդ պարտականությունների կատարման մեջ: «Հայաստանը, շատ կներեք, «Կոնգրես» հյուրանոցից մինչև «Անի» հյուրանոցը չէ, Հայաստանը իր ամբողջ տարածությամբ է՝ Արցախն էլ ներառյալ, մենք ամբողջ հայ ժողովրդի կյանքի փոփոխությունն ենք ուզում, որ մենք էլ քաջություն ունենանք գալու հաստատվելու»,- հավելեց Լիբանանի ՍԴՀԿ վարչության մարմնի փոխատենապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում