Friday, 17 07 2026
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Իմ անձի վերաբերյալ վարկաբեկիչ լուրեր են պտտվում. Վիտալի Բալասանյանն՝ իր դեմ կատարված մահափորձի մասին

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր դեմ կատարված մահափորձին.

«Սիրելի՛ ժողովուրդ,

դիմում եմ քեզ և ցանկանում կիսվել 2013թ. դեկտեմբերի 29-ին իմ հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին (եթե անհրաժեշտություն լինի մանրամասները տեղյակ կպահեմ առաջիկայում)։ Վստահ եմ, որ ժողովրդի գնահատականը կլինի ճիշտ, իսկ ինձ համար՝ անվիճելի։

Սիրելի՛ ժողովուրդ,

Դու ես ծնել, սնել ու դաստիարակել ինձ ու իմ նմաններին և պատերազմի ժամանակ վստահել ինձ պաշտպանական շրջանի (գնդի) հրամանատարի պաշտոնը, պատերազմից հետո տվել ինձ համարժեք գնահատական ու արժանացրել «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանը։ Քո վստահության քվեով ես արդեն երրորդ անգամ հայտնվել եմ Ազգային ժողովում, որպես ԼՂՀ նախագահի թեկնածու ստացել եմ ծանրակշիռ ձայներ։

Դեպքից անմիջապես հետո, 30/12/2013թ. ԼՂՀ Ոստիկանությունում հանդիպել եմ ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանի, գլխավոր դատախազ Ա.Ղարամյանի և ոստիկանապետ Կ.Աղաջանյանի հետ, և մենք պայմանավորվել ենք. – ամեն ինչ անել նմանատիպ երևույթը արմատախիլ անելու և հետագա ցնցումներից խուսափելու համար, – օգնել բացահայտել կատարվածը, – պահել նախաքննության գաղտնիությունը, – առանց քննարկելու չանել որևէ հայտարարություն (խոսքը վերաբերվում է բոլոր կառույցներին և ինձ)։ Ես այն պահել եմ առ այսօր։

Սակայն ԼՂՀ դատախազությունը կասկածյալների վկայությունների հիման վրա հունվարի 5-ին տարածել է մի հաղորդագրություն, համաձայն որի կասկածյալները ինձ հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ՝ իմ կողմից կասկածյալներից մեկի եղբոր ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով։ Այս ամենն իրականությանը չի համապատասխանում։ Կասկածյալները ձերբակալվել են ս/թ. հունվարի 1-ին, ժամը 13-ի սահմաններում, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն ըստ իս պատրաստ է եղել հունվարի 4-ին և հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին։ Այս դեպքից հետո ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում և ես չգիտեմ, թե՞ ում կողմից են դրանք հրամցվում։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հենց սրանք են պատճառները, որ դիմում եմ քեզ և ապավինում քո դատին։ Դատի՛ր ինքդ ու ինքդ իմ դատաստանն արա (պատրաստ եմ թե օրենքի, թե ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու), այնպես ինչպես ինձ վստահել ես ու հերոսացրել։ Դու ունես ինձ դատելու իրավունք և եթե ըստ քեզ քո հերոսը կատարել է այս ստոր ու նենգ քայլը և ունի այդ վարքագիծը, ուրեմն ինձ մտցրեք տականքների ցուցակը և ուղարկեք ինձ պատմության աղբարկղ, ընդհուպ դժոխք, ուրեմն ես դրան էի արժանի։
Ժողովուրդը երբեք չի սխալվում։

Ձեր զինվոր, Վիտալի Բալասանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում