Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Կործանիչների ձեռքբերումը ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում

Օրերս տարածաշրջան այցելած ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի իշխանություններին առաջարկեց ամերիկյան զենք գնել: Ու թեև Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելը արգելված է ԱՄՆ կոնգրեսի «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմամբ, սակայն Բոլթոնը չբացառեց այդ արգելքի վերանայման սցենարը: Ավելին, Բոլթոնի այցից հետո, ըստ որոշ աղբյուրների, Շվեդիան պաշտոնական Երևանին առաջարկեց ձեռք բերել Սաաբ մակնիշի JAS-39 «Գրիպեն» կործանիչներ:

Փորձենք հասկանալ կործանիչների գնման վերաբերյալ որոշ հարցեր, որոնք դուրս մնացին քննարկումից:

ԱՄՆՌԴ հակամարտությունը

Կործանիչների հնարավոր ձեռքբերման շուրջ քննարկումները սկսեցին հունիսի 20-ից, երբ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել էր Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով համալրելու հնարավորության մասին (դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական ՍՈւ-30 կործանիչի խցիկում կատարված «սելֆին»):

Իսկ օգոստոսի 28-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց Զինված ուժերում կործանիչ-ռմբակոծիչների անհրաժեշտության մասին: Հայկական օդուժն այժմ զինված է միմիայն ՍՈւ-25 «Հրաչ» գրոհային և Լ-39 «Ալբատրոս» ուսումնամարտական ինքնաթիռներով և, ի տարբերություն Ադրբեջանի, չունի կործանիչներ:

Անկախ նրանից, թե Հայաստանի զինված ուժերին ինչպիսի կործանիչ է անհրաժեշտ (ծանր ՍՈւ-30, թե ավելի թեթև ՄԻԳ-35 կամ JAS 39 «Գրիպեն»), դրանց ձեռքբերման հիմնական ուղղությանը Ռուսաստանն է: Միաժամանակ, Միացյալ Նահանգները բացասաբար են վերաբերվում որևէ երկրի կողմից ռուսաստանյան սպառազինություններ գնելուն, և անգամ բոլորովին վերջերս Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Չինաստանի նկատմամբ՝ ՍՈւ-35 կործանիչների գնման համար:

Ակնհայտ է, որ ռուսական ռազմական տեխնիկայի (իսկ միգուցե՝ հենց կործանիչների) գնման հարցը շոշափվել է Փաշինյան-Բոլթոն բանակցությունների ընթացքում: Միաժամանակ, Սպիտակ տան վարչակազմը հասկանում է, որ հազիվ թե Կոնգրեսը չեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը: Եվ միգուցը հենց Հայաստանի համար ռուսական կործանիչներին այլընտրանք ապահովելու նպատակով է ԱՄՆ դաշնակից Շվեդիան առաջարկում գնել «Գիպենները»:

ԵԱՏՄ խոչընդոտները

«Գիպեն» կործանիչների գին-որակ հարաբերակցությունը շահավետ է Հայաստանի համար: Դրանք անհամեմատ ավելի մատչելի են 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ բազմաթիվ այլ կործանիչների համեմատ: Ավելին, դրանց սպասարկման ծախսերը ևս նվազ են մրցակից կործանիչների սպասարկման ծախսերից: Դժվար է ասել, թե արդյոք Հայստանին իրապես պետք են հենց «Գիպեն»-ները: Բայց ոչ ռուսաստանյան զենքերի ձեռք բերման առումով Երևանը լուրջ խնդիրներ ունի:

ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ բանակի համար զենք և այլ գույք գնելիս ՊՆ-ն, բնականաբար, որևէ մաքսատուրք չէր վճարում: Ինչ էլ որ վճարում էր՝ վճարում էր ՀՀ պետական բյուջե: Սակայն, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, այլ երկրներից զենք, զինամթերք և որևէ այլ ապրանք ներմուծելիս բոլոր մաքսատուրքերը վճարվում են ոչ թե տվյալ պետության, այլ միության բյուջե: Եվ այդ վճարված մաքսատուրքերի ընդամենը մեկ տոկոսն է հետո վերադառնում Հայաստանի բյուջե, իսկ շուրջ 99 տոոսը գնում է ԵԱՏՄ մյուս երկրներին (հիմնականում՝ Ռուսաստանին):

Ռազմական տեխնիկայի (զենքեր, զրահատեխնիկա, մեքենաներ և այլն) դրույքաչափերը կազմում են 15-ից 20 տոկոս: Այսինքն, եթե ՊՆ-ն այժմ ցանկանա շվեդական ինքնաթիռ, սերբական դիպուկահար հրացան կամ ֆրանսիական հակատանկային համակարգ գնել, ապա ստիպված կլինի ԵԱՏՄ բյուջե փոխանցել դրա գնի առնվազն 15 տոկոսը:

Ու թեև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի 3-րդ հավելվածի 44-րդ հոդվածը սահմանում է, որ մինչ 2022 թվականը ռազմական նշանակության միայն այն ապրանքներն են ազատված մաքսազերծումից, որոնց նմանակը ԵԱՏՄ-ում չի արտադրվում, սակայն ԵԱՏՄ կազմում է Ռուսաստանը, որը արտադրում է ամեն տեսակի ռազմական տեխնիկա, հետևաբար հազիվ թե գտնվի այլ երկրում արտադրված այնպիսի տեխնիկա, որի նմանակը ԵԱՏՄ-ում չլինի (եզակի բացառություններով):

Նույնը վերաբերում է նաև շվեդական կործանիչներին: Թեև դրանց սպասարկման ծախսերը էապես պակաս են մրցակից կործանիչների ծախսերից, սակայն դրանց համար ԵԱՏՄ երկրներին վճարվելու է մաքսատուրք՝ գնի 15 տոկոսի չափով, ինչը զգալիորեն նվազեցնում է գործարքի կայացման հավանականությունը:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում