Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Տոյոտա պրադո»-ն ընկել է Որոտան գետը. եղբայր ու քույր տեղում մահացել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Արթուր Միրզոյանի գործը:

46-ամյա Արթուր Միրզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՝ 2 մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 4-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում Քաջարանի բնակիչ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարորդ Արթուր Միրզոյանը, վարելով կոմբինատի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա պրադո» մեքենան, Որոտան գյուղում կանգնել ու որպես ուղևոր վերցրել է քույր և եղբայր Դավիթին ու Աստղիկին, ովքեր մեքենայի էին սպասում: Դավիթի ու Աստղիկի՝ մեքենա նստելուց հետո Արթուր Միրզոյանը մեքենան դեպի Գորիս է վարել:

Հազիվ 200 մետր ընթանալով՝ Որոտան գյուղի վերջնամասում՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ կամրջին չհասած՝ Արթուր Միրզոյանը, ըստ դատական ակտի, ուշադրությունը շեղել է երթևեկությունից՝ գործուղման թերթիկը հարմար տեղավորելու նպատակով:

Այդ ժամանակ նա, խախտելով ՃԵԿ համապատասխան պահանջները, դուրս է եկել երթևեկելի գոտուց, ճանապարհի ձախակողմյան ձորակով ընկել է Որոտան գետն ու գլխիվայր շրջվել է գետի միջով անցնող խողովակների վրա:

Րոպեներ առաջ այդ մեքենան նստած քույր ու եղբայր՝ 19-ամյա Աստղիկն ու 21-ամյա Դավիթը ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Նրանց մարմինները դուրս են բերվել փրկարարների օգնությամբ:

Դավիթը նոր էր զորացրվել բանակից, իսկ Աստղիկն ամուսնացած էր, մեկ երեխա ուներ…

Վարորդ Արթուր Միրզոյանը վթարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջադրված մեղադրանքում Արթուր Միրզոյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարվածի համար:

Տուժողների իրավահաջորդները նրան քաղհայցի պահանջ չեն ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Միրզոյանը բնութագրվել է դրական, ԵԿՄ անդամ է, վատառողջ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, ստացել է պարգևներ, հանդիսանում է իր քրոջ անչափահաս դստեր խնամակալը:

Արթուր Միրզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 13-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում