Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը «չի կարողացել հասնել Դամասկոսի հարավում գտնվող Յարմուկ ճամբար՝ զինված խմբավորումների դիպուկահարների բացած կրակի պատճառով»: Այս մասին հայտարարել է Դամասկոսում գտնվող Պաղեստինի Ազգային վարչակազմի աշխատանքի նախարար Ահմեդ Մաջդալանին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքերով՝ «Սիրիայի իշխանությունները ձեռնարկել էին բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի սննդով և դեղորայքով բեռնված բեռնատարները նախատեսված վայր հասնեն, սակայն ճամբարին մոտենալիս գրոհայինները կրակ են բացել և խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը»:
Մաջալանին նշել է «պաղեստինցիներին սիրիական ճգնաժամի մեջ ներքաշելու» գոյություն ունեցող վտանգավոր դավադրության մասին: Նա ձեռք բերված պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունը դրել է զինված խմբավորումների վրա, որոնց համար թանկ չեն մարդկային կյանքերը:
Մարդասիրական օգնությունը հավաքվել էր ՄԱԿ-ի՝ մերձավորարևելյան գործակալության կողմից՝ պաղեստինցի փախստականներին օգնելու և աշխատանքները կազմակերպելու համար:










































