Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:
5-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարսգյանը կիսեցին միավորը մրցակցի հետ: Հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը:
Այս տուրից հետո մրցաշարի առաջատարից մեկ միավորով հետ է մնում Արամ Հակոբյանը:
Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքիայի Գեբզե քաղաքում: Մրցաշարին մասնակցում են 165 շախմատիստներ:





































