Friday, 17 07 2026
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Անորոշ վիճակ՝ Հայաստանի ազգային թիմում. Ի՞նչ անել սեպտեմբերյան եզրափակիչներից առաջ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկությանը մնացել է մոտ մեկ ամիս: Մրցաշարի D դիվիզիոնում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Լիխտենշտեյնի հետ: Սեպտեմբերի 9-ին էլ մեր ազգային թիմը Սկոպյեում կհանդիպի ենթախմբի ֆավորիտ Մակեդոնիայի ընտրանու հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունիսի սկզբին տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել էր, որ Ազգերի լիգայում նույնիսկ մեկ ոչ-ոքին կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: «Ազգերի լիգայի խաղարկությունում մենք ունենալու ենք 8 եզրափակիչ: Ունենալու ենք խմբային 6 հանդիպում, ինչպես նաև կիսաեզրափակիչն ու եզրափակիչը: Մեր նպատակն է հաղթել բոլոր այդ 8 եզրափակիչներում, քանզի նույնիսկ մեկ ոչ-ոքին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,- նշել էր Վարդան Մինասյանը:

Ու հիմա սեպտեմբերին կայանալիք երկու եզրափակիչներից առաջ Հայաստանի ազգային հավաքականի շուրջ անորոշ վիճակ է ստեղծվել: Երկրպագուների շարքերում խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու պարագայում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա Վարդան Մինասյանը: Սա կարևորագույն հարց է, որը պահանջում է արագ հստակեցում: Անհրաժեշտ է, որ Հայրապետյանի՝ ընտրություններին չմասնակցելու պարագայում հստակ որոշում կայացվի նաև ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցով:

Ստեղծված իրավիճակում պարզից էլ պարզ է, որ Մինասյանը պետք է շարունակի աշխատանքը՝ անկախ փոփոխություններից: Մեր ազգային թիմն առանց այն էլ ծանր իրավիճակում է, և ավելորդ ցնցումները կարող են Ազգերի լիգայում տապալվելու պատճառ դառնալ: Մինասյանն այն մասնագետն է, որը կարող է ոտքի կանգնեցնել Հայաստանի հավաքականը: Կարճ ասած՝ ժամանակը քիչ է, և ֆուտբոլային կոլապսը հաղթահարելու համար անհրաժեշտ են արագ և միևնույն ժամանակ ռացիոնալ լուծումներ:

Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ Հայաստանի հավաքականը լուրջ կադրային խնդիրներ ունի, որոնց լուծման ճանապարհը կարծես թե չի նշմարվում: Կարևորագույն հարցը շարունակում է մնալ դարպասապահի բացը: Շատ էր խոսվում, որ աշխարհի առաջնությունից հետո Ռուսաստանում փոփոխության կենթարկվի լեգեոներների մասին օրենքը: Ավելի ստույգ՝ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը մտադիր է մեծացնել ակումբներում լեգեոներներ ունենալու լիմիտը: Այդ պարագայում Կրասնոյարսկի «Ենիսեյի» շարքերը համալրած Դավիթ Յուրչենկոն հնարավորություն կստանար խաղալու մեր ազգային թիմում: Նշենք, որ Յուրչենկոն, պաշտպան Խորեն Բայրամյանը, ինչպես նաև ևս մի շարք ֆուտբոլիստներ Հայաստանի ազգային հավաքականում չեն խաղում, որպեսզի Ռուսաստանում լեգեոների կարգավիճակ չստանան և չկորցնեն իրենց տեղը ակումբներում: Ռուսաստանում լեգեոներների լիմիտի փոփոխության հետ կապված դեռևս որոշում չկա: Այս պահին մենք շարունակում ենք կանգնած մնալ կոտրած տաշտակի առաջ: Հույսներս պետք է դնենք «Շիրակից» «Բանանց» տեղափոխված Անատոլի Այվազովի վրա, որը անցյալ տարի հրաժարվել էր հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:

Լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Մինասյանն ասել էր, որ Այվազովը նախնական համաձայնություն է տվել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու: Այս դարպասապահը ևս Ռուսաստանի քաղաքացի է և Հայաստանի հավաքականի հրավերը մերժել էր՝ հույս ունենալով խաղալ ռուսական թիմերից մեկում: Հայկական ֆուտբոլային քաղաքացիություն ունենալը նրան կարող էր խոչընդոտել Ռուսաստանում խաղալու հարցում: Վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած Արամ Հայրապետյանի հետ կարևորագույն մրցաշարում հույսեր կապելը, կարծում ենք, ճիշտ չի լինի:

Մեր հավաքականում բաց է մնում նաև կենտրոնական հարձակվողի հարցը: Վերջին ընկերական հանդիպումներում Վարդան Մինասյանը օգտագործեց «Վարդարի» ներկայացուցիչ Տիգրան Բարսեղյանին, բայց… Այս ֆուտբոլիստը կրկին ապացուցեց, որ դեռևս արժանի չէ ազգային թիմ հրավիրվելուն: Ռուսլան Կորյանը, որը տեղափոխվել է Երևանի «Փյունիկ», մարզավիճակի հետ կապված լուրջ խնդիր ունի և դժվար թե մինչև սեպտեմբեր լուրջ առաջընթաց գրանցի: Երկրպագուների հիմնական հույսը՝ Յուրա Մովսիսյանը, ապաքինվում է ծանր վնասվածքից, և արդեն իսկ պարզ է, որ Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հետ հանդիպումներին չի մասնակցի:

Ցավով պետք է արձանագրենք, որ այս վիճակում մեր հավաքականը չի կարող հավակնել Ազգերի լիգայի D դիվիզիոնի հաղթողի կոչմանը: Ժամանակն է, որ մեր ֆուտբոլով ու մասնավորապես մեր ազգային հավաքականով մտահոգ անձինք հրատապ և լուրջ քայլեր ձեռնարկեն: Առաջիկա մրցաշարը բացառիկ հնարավորություն է մեզ համար Եվրոպայի առաջնությունում հայտնվելու: Հետևաբար պետք է արվի հնարավորը, որ սեպտեմբերի սկզբին մեր ընտրանին հնարավորինս մարտունակ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում