Sunday, 28 04 2024
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ

Տարոն Մարգարյանի հրաժարականով ՀՀԿ-ն նահանջեց և չի մասնակցի արտահերթ ընտրություններին․ քննարկում «Առաջինում»

Ինչպես և սպասվում էր, Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ։ Ավելի վաղ «ՀՀԿ» և «Ելք» դաշինքը հայտարարել էին, որ չեն մասնակցի նիստին։ Պարզ էր, նման իրադրությունում քաղաքապետի պաշտոնում առաջադրված «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի շանսերը զրոյանում էին։ Իսկ ո՞ւմ շանսերն են ավելանում։ Մինչ այս հարցի պատասխանը փնտրելը, հարկ է նկատել գլխավորը՝ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարևորագույն կենտրոն, որն ունի կառավարման ահռելի խնդիրներ: Տարիներ շարունակ այդ խնդիրները ստորադասվել են կառավարման կոռուպցիոն համակարգի խնդիրներին և քաղաքը որպես այդպիսին չի զարգացել, կամ ավելի շուտ կառավարվել է ժամանակին ներդրված հայտնի բանաձևով՝ փողի վրա նստած: Երևանն, ըստ էության, կառավարվել է քրեական օլիգարխիայի տրամաբանությամբ:

Անշուշտ, քաղաքական ներկայիս տրամաբանությունը բացարձակապես համեմատելի չէ այդ տրամաբանության հետ, սակայն Երևանին անհրաժեշտ է քրեականից անցում ոչ թե քաղաքական, այլ քաղաքային տրամաբանության, որպեսզի Երևանի ավագանու համար պայքարը քաղաքական ուժերը մղեն ոչ թե որպես խորհրդարանի արտահերթ ընտրության նախավարժանք, այլ որպես Երևանի քաղաքային կառավարման մրցակցություն: Հնարավո՞ր է արդյոք սահմանել նման նշաձող: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի անավագու «Բարև Երևան» խմբակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Գագիկ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ըստ էության՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ համաձայնություն կա ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության մեջ. «Նաև կա պահանջ, որպեսզի ավագանին լուծարվի և նոր ավագանու ընտրություններով ընտրվի նոր քաղաքապետ: Կարծում եմ սա է երևանցու ակնկալիքը»:

Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն կազմակերպված մի մեծ բանդայանման կառույց էր, որը գործում էր ՀՀ-ում և տարիներ շարունակ կեղեքում էր մեր պետությունը, և շատ ավելի հանցավոր խումբ էր գործում քաղաքապետարանում՝ ի դեմս ՀՀԿ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների և իրենց աշխատանքի:

Կ. Քոչարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին. «Չի մասնակցի ոչ թե նրա համար, որ հանձնում է իշխանությունը, այլ նրա համար, որ չի ուզենա ԱԺ ընտրություններից առաջ ֆիքսել իրենց հավաքած ձայների տոկոսը, որը լինելու է շատ քիչ: Նրանք պետք է պատրաստվեն ԱԺ ընտրություններին»:

Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն ամիսներ առաջ հանձնեց իշխանությունը, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով նահանջում է:

Մեր զրուցակիցների կարծիքով՝ փողը Երևանում միշտ եղել է, բայց այն հոսել է չինովնիկների գրպանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում