Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Ադրբեջանի հետ պետք է խոսել վերջնագրի լեզվով

Պետք է ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այս դեպքում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դիտարկումը համարժեք է և ավելի ներդաշնակ է ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակին։

Վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում խոսեց բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին՝ թերևս հասկացնելով, որ ԼՂ խնդրում Հայաստանի նոր կառավարության քաղաքականութունն ավելի կոշտ է լինելու։ Սակայն այդ հայտարարությունը համապատասխան արձագանքի չարժանացավ անգամ միջնորդների ու միջազգային հանրության կողմից։ Նախ՝ բանակցային գործընթաց, ըստ էության, գոյություն չունի և թեման ինքնին ակտուլությունից դուրս է, երկրորդ՝ հասկանալի է, որ փխրուն հրադադարի ռեժիմում միջնորդները չեն կարող իրենց թույլ տալ ձևաչափի փոփոխությանը վերաբերող հարցի անգամ քննարկում, որովհետև ստատուս-քվոյի նույնիսկ աննշան փոփոխությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման։

Մյուս կողմից՝ ԼՂ խնդիրն այդմ գտնվում է ոչ թե կարգավորման կամ բովանդակային քննարկումների, այլ՝ պատերազմի և խաղաղության երկընտրանքի հարթության վրա։ Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբերջանն ինտենսիվորեն նախապատրաստվում է նոր պատերազմի և անգամ դրա համար փորձում է ձևավորել միջազգային լեգիտիմության հիմքեր։ Այս պարագայում Հայաստանի իշխանության քաղաքականությունը համարժեք պետոք է լինեի այս քաղաքականությանը։

Մեր դիվանագիտության հիմնական առաքելությունը պատերազմի վերսկսման ռիսկերի չեզոքացումն է, սակայն ինքնին հասկանալի է, որ գործընթացը կախված է նաև շահագրգիռ այլ կողմերի դիրքորոշումներից ու բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, որոնց վրա մեր արտաքին քաղաքականության ազդեցությունը պետք չէ գերագնահատել։ Համենայն դեպս, պետք է հաշվի առնենք այն օբյեկտիվ իրականությունը, որ պատերազմի կանխարգելման հարցում գնալով ավելի նվազ է դառնում միջազգային զսպման գործիքների ազդեցությունը։

Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Երևանի կողմից Արցախի ճանաչման հեռանկարը որոշակիորեն կարող է զսպող գործիք դառնալ Ադրբեջանի համար․ համենայն դեպս՝ այդ գործոնը միջնորդների կողմից կարող է օգտագործվել որպես փաստարկ՝ Բաքվին պատերազմի մտադրությունից հետ պահելու համար։ Պատերազմն ինքնին ենթադրում է ստատուս-քվոյի փոփոխություն, սակայն ոչ ոք թերևս չի կարող երեշխավորել, թե ինչպիսի ընթացք կստանան ռազմական գործողությունները և դրանց ինչ արձագանք կտա միջազգային հանրությունը։ Օրինակ՝ 2016-ի Ապրիլյան պատերազմն էական ռազմական հաջողություններ չգրանցեց Ադրբեջանի ակտիվում, սակայն դրա դիվանագիտական հետևանքն այն եղավ, որ առաջնագծում վստահության մեխանիզմների տեղակայման պահանջը միջազգայնորեն լեգիտիմացվեց և հիմա Բաքուն, ըստ էության, այս հարցում հակադրվում է միջազգային հանրությանը, ինչի հետևանքով նրա ղարաբաղյան քաղաքականությունը գլոբալ քաղաքականության հարթակներում կորցնում է իր լեգիտիմությունը։

Նույն իրավիճակը կարող է առաջանալ նոր պատերազմի պարագայում՝ Ադրբեջանի համար շատ ավելի անբարենպաստ դիվանագիտական հետևանքներով։ Ալիևն ակնհայտորեն թերագնահատել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության էֆեկտը․ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե Ադրբեջանի նոր հնարավոր պատերզամը լինելու է ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանի, որքան՝ ժողովրդավարության դեմ, միանգամայն ճշգրիտ բանաձև է, ինչը ենթադրում է, որ հետադիմության ու դեսպոտիզմի խորհրդանիշ հանդիսացող Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը կարող է ունենալ հետևանք առաջին հերթին հենց իր համար։ Եթե նոր պատերազմի պարագայում ժողովրդավարական Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունն, ապա միջազգային հանրութւյան համար շատ դժվար է հակափաստարկներ գտնել այդ որոշման դեմ։ Ընդ որում՝ հենց հումանիտար իրավունքի և ժողովրդավարության ունիվերսալ արժեքների հարթության վրա։ Միջազգային հանրությունն արդեն պատասխանատու է այն բանի համար, որ Ադրբեջանը տարածաշրջանում վարում է, ըստ էության, բանդիտական քաղաքականություն, ինչի զսպման ուղղությամբ որևէ գործնական քայլեր չենք տեսնում։ Նոր պատերազմի սանձազերծման պարագայում միջնորդները չեն կարող Հայաստանից խնդրել՝ ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են խաչ քաշել կարգավորման գործընթացի հեռանկարի վրա, որովհետև ռազմական լայնամասշտաբ գործողությունների պարագայում առնվազն համարժեք չէ խոսել դիվանագագիտական ինչ-ոչ կաչգավորումների մասին։ Նոր պատերազմը կարող է կործանարար հետևանքներ ունենալ հակամարտության կողմերի, տարածաշրջանի համար, սակայն անխուսափելիորեն հանգեցնելու է համաշխարհային համատեքստին հակադրվող Ադրբեջանի միջազգային մեկուսացման խորացմանը, ինչի ֆոնին Արցախի ճանաչման հեռանկարը կդառնա ավելի իրական։

Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Արցախի միակողմանի ճանաչման հեռնկարն, ըստ էության, ի դերև է անում ԼՂ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու հնարավորությունն, ինչն ամենից շատ պետք է մտահոգի Բաքվին, որովեհետև նրա տարածքային կորուստները կարող են լեգիտիմացվել միջազգային իրավունքի ուժով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում