Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Իջևանցին հարբած գործընկերուհուն որպես «վեշ» տեղափոխել է տուն ու փորձել բռնաբարել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Երվանդ Ղ.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Երվանդին մեղադրանք էր առաջադրված բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 10-ին Իջևանում Երվանդ Ղ.-ն, գտնվելով իր գործընկերուհի Ռայա Ս.-ի վագոն-տնակում , նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ գցելով հատակին, հարվածելով մարմնի տարբեր մասերին, ժամը 20-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը, բայց հանցավոր մտադրությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Ռայայի որդին մտել է վագոն-տնակ ու խափանել է Երվանդի գործողությունները:

Երվանդ Ղ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ բանվոր է, գործով տուժող Ռայան էլ իր գործընկերուհին է:

Դեպքի օրը՝ 2017 թվականի մայիսի 10-ին, ժամը 18-ի սահմաններում Իջևանի շուկայում հանդիպել է Ռայային: Միասին… օղի են խմել…

Հետո տեսնելով, որ Ռայան հարբել է, նրան տուն է տարել պատահական տաքսիով: Հասել են Ռայայի վագոն-տնակի մոտ: Քանի որ նա հարբած էր, ինքն էլ է իջել, Ռայային թևանցուկ է արել ու գնացել են դեպի վագոն-տնակ: Ռայայի հետ ներս է մտել: Ներսում Ռայան վայր է ընկել, ինքն էլ փորձել է նրան բարձրացնել, բայց Ռայան կծել է իր ձեռքը: Այդ պահին ներս է մտել Ռայայի որդին: Նա մորը հայհոյել է՝ հարբած լինելու համար: Ռայան էլ որդուն պատասխանել է, թե Երվանդը ուզում էր բռնաբարել:

Որդին մոր խոսքերից բարկացել ու մի երկու անգամ հարվածել է իր դեմքին: Ինքը փախել է նրանց տանից ու գնացել է իր տուն:

Ամբաստանյալը պնդել է, թե Ռայային բռնաբարելու փորձ չի արել, նրա տան իրերը չի թափթփել…

Տուժող Ռայա Ս.-ն հայտնել է, որ Երվանդն իր գործընկերն է, նրա ձախ ձեռքը հաշմանդամ է: Դեպքի օրն իրենք հանդիպել են շուկայի մոտ: Միասին օղի են խմել: Հետո նա իրեն տուն է ուղեկցել: Ինքը բացել է վագոն-տնակի դուռը, ներս է մտել, Երվանդն էլ իր հետևից է ներս մտել, խնդրել է իրեն սուրճ տալ: Երբ ինքը ցանկացել է հյուրասենյակից դուրս գալ, Երվանդն անսպասելի քաշել է իր մազերից, իրեն գցել է հատակին, նստել է իր վրա, սկսել է հայհոյել ու պահանջել, որ հետը սեռական հարաբերություն ունենա:

Ինքը չի ցանկացել, պահանջել է, որ նա հանգիստ թողնի իրեն ու հեռանա:

Երվանդն ուշադրություն չի դարձրել իր խոսքերին, հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, քաշքշել է հագուստը, պահանջել է այն հանել: Երվանդը իր վրա է շպրտել տան իրերը՝ վնասելով դրանք: Երվանդը մոտ երեք ժամ գտնվել է վագոն-տնակում, նա պահանջում էր, որ իրենք սեռական հարաբերություն ունենան, ուզում էր բռնաբարել իրեն, ինքը պաշտպանվելու ընթացքում անգամ կծել է նրա ձեռքը:

Երվանդը պատռել է իր կիսաշրջազգեստն ու զուգագուլպան: Հետագայում ինքը կիսաշրջազգեստը գցել է վառաևանի մեջ ու վառել է՝ չմտածելով, որ դա անհրաժեշտ է գործի քննության համար:

Ինքը ժամը 22-ից մինչև 23-ը հատակին ընկած էր: Հանկարծ լսել է շան հաչոց, տնակին մոտեցող ոտնաձայներ: Օգնություն է կանչել: Մուտքի դուռը բացվել ու ներս է մտել իր որդին: Ինքն ասել է, որ Երվանդը փորձում էր իրեն բռնաբարել: Որդին հարվածել է Երվանդին, նա փախել է իրենց տանից: Ոստիկանությունում ինքը հաղորդում է տվել հաջորդ առավոտյան…

Գործով վկա տաքսու վարորդը հայտնել է, որ դեպքի օրը շուկայի մոտ ուղևորի է սպասել, մոտեցել է Երվանդը ու ասել է, թե «վեշ» ունի տեղափոխելու: Ինքը կարծել է՝ նա գնումներ է կատարել, պայուսակ պիտի տեղափոխի: Մեքենան վարել է շուկայի հետնամաս ու տեսել է, որ այդ «վեշը» Ռայան է՝ հարբած վիճակում:

Երբ հասել են նրանց ասած փողոց, Երվանդը դժվարությամբ մեքենայից իջեցրել է Ռայային ու տարել է դեպի վագոն-տնակը: Այդ կինն այնքան հարբած էր, որ բան չէր գիտակցում, իսկ Երվանդը սթափ էր:

Իջևանի շուկայում աշխատողները նշել են, որ դեպքի օրը Ռայան հարբած-ընկած էր շուկայի հետնամասում… Երվանդը տաքսիով նրան տուն է տարել…

Դատարանը հաշվի է առել, որ Երվանդ Ղ.-ն վատառողջ է:

Երվանդ Ղ.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում