Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու հեղափոխության ապագան

Հայաստանում այլևս միայն ծույլերը չեն խոսում այն մասին, որ նոր կառավարությունը ժամանակի ընթացքում կկորցնի հեղափոխական վարկանիշը, և ըստ այդմ պետք է արտահերթ ընտրությունը լինի հնարավորինս շուտ, կամ պետք է շատ ուշադիր լինի ժամանակի հարցում: Ընդ որում շատ դեպքերում պարզ չէ, դա ասվում է հեղափոխության ու նոր կառավարության համար մտահոգությա՞մբ, թե՞ ավելի շատ հենց դրա, այսինքն՝ ժամանակի ընթացքում անհաջողության սպասումով: Բոլոր դեպքերում, խնդիրը, անշուշտ, ասողների մոտիվացիան չէ, այլ այն, թե ինչ են ասում: Իսկ ասվում է մի բան, որը խորքային առումով ոչ միայն իր մեջ ռիսկեր չի պարունակում հեղափոխության համար, այլ ըստ էության կարող է նպաստել հեղափոխությունից քաղաքական դասական համակարգ անցման սահուն ընթացքին:

Իսկ ո՞վ ասաց, որ հեղափոխության հաջողությունն այն է լինելու, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությանն իր թիմով հավաքի ասենք 90, կամ 80, կամ թեկուզ 70 տոկոս ձայն: Սրանք ամենևին ժողովրդավարական թվեր չեն, իսկ մեր բոլորիս նպատակը, ու նաև հեղափոխության նպատակը կարծես թե եղել է ժողովրդավարական Հայաստանի ձևավորումը: Հետևաբար, ինչքան ուզել խփելու տրամաբանությունը պետք է իր տեղ զիջի ընտրության տրամաբանությանը: Ըստ այդմ էլ, առանցքային խնդիրը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշը չէ ընտրության պահին:

Առանցքային խնդիրը այն է, թե ընտրության պահին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ինչպիսի խաղի կանոն են հաստատած լինելու, ինչպիսի օրենսդրական փոփոխությունների են ենթարկելու ընտրական համակարգը, նաև կուսակցական, քաղաքական համակարգը, ստեղծելով խաղի այնպիսի կանոններ, որոնք Հայաստանում վերջապես թույլ կտան անցկացնել քաղաքական ընտրություն:

Դա է խնդիրը և Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական ու եթե կուզեք՝ պատմական առաքելությունը: Վերջին հաշվով, եթե Նիկոլ Փաշինյանը չի ունենում այն նույն վարկանիշը, որը ուներ թավշյա հեղափոխության հաղթանակի պահին կամ այս պահին, դա դեռ ինքնաբերաբար չի նշանակելու հակահեղափոխություն: Անհրաժեշտ է արձանագրել դա՝ հեղափոխությունը չի ասոցացվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ընտրական հաղթանակի տոկոսային հարաբերակցությանը, այլ ասոցացվում է ընտրական խաղի կանոններին: Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ապահովել այնպիսի ընտրական, օրենսդրական ինստիտուցիոնալ այնպիսի գործընթաց, որը կենթադրի բացառապես քաղաքական պայքար, գաղափարների, ծրագրերի, առաջարկների և միայն դրանց պարունակությամբ քաղտեխնոլոգիաների, ընտրական տեխնոլոգիաների պայքար, որտեղ փողի դերը ամենևին չի լինի առաջնային ու անմիջական:

Եթե դա կհաջողվի, ապա Հայաստանը կանցկացնի իր առաջին ընտրությունը, ինչն էլ կլինի հեղափոխության հաղթանակը: Պետք չէ այն կապել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ընտրության պահին հիպոթետիկ վարկանիշի հետ, դրանով նաև հանրությանը շեղելով բուն խնդրից և, կամա թե ակամա, տալով իրականությունն ու նոր իշխանության գործունեությունը գնահատելու սխալ և գուցե նույնիսկ որոշ դեպքերում գիտակցաբար նենգափոխված ելակետեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում