Այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ն անցկացրեց 2013 թվականի իր վերջին խաղը՝ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում մրցակցելով «Ռոստով»-ի դեմ:
Ռոստովում կայացած խաղի 88-րդ րոպեին փոխարինման դուրս եկած գանացի հարձակվող Մաջիդ Ուորիսը խփեց Վալերի Կարպինի թիմի հաղթական, իսկ հանդիպման միակ գնդակը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բացակայում էր հայտացուցակից: Յուրան վերականգնվում է ծնկի վիրահատությունից:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում նա ձգեց մկանը, իսկ ընդմիջմանը փոխարինվեց: Առաջին խաղակեսի ընթացքում Արասը շրջանցեց մրցակցի երկու պաշտպաններին, բայց հարմար դիրքից չկարողացավ գրավել դարպասը:
«Սպարտակ»-ն իր ակտիվում 39 միավոր է գրանցել և զբաղեցնում է երրորդ տեղը:




































