«Մենք մինչև վերջ չլսեցինք դատավորի որոշումը, թե ինչու քաղբանտարկյալները չեն օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և չեն ներկայացել դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ժիրայր Սեֆիլյանը և ընկերները այսօր չէին տեղափոխվել դատարան:
Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ տարօրինակ է համարում, որ այս իշխանության ոստիկանությունը չի կարողացել ապահովել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների՝ դատարան ներկայանալու տարրական իրավունքը և սկզբունքը:
«Խիստ անսպասելի է, որ այս իշխանության օրոք, այն երկրում, որը կոչվում է Նոր Հայաստան, կարող է ամբաստանյալը և հատկապես քաղաքական պատճառներով ամբաստանյալը պետական ներկայացուցչի կողմից չբերվի՝ իր սահմանադրական իրավունքն իրացնելու համար»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսպիսի թյուրիմացություններն ավելի հաճախակի են դառնում, և գործող իշխանությունը պետք է այս ամենից հետևություններ անի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































