Sunday, 28 04 2024
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ

ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը

Ռամկավար ազատական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին և դրանց հաջորդած ու մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներին: ուսակցության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան։

«Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձեւի առավելություններն ու թերությունները մեր երկրի համար՝ տնտեսական¸ քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակետից։ Մինչ այդ՝ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը¸ ի շահ ժողովրդի ու պետության¸ ի շահ խաղաղ¸ ապահով եւ բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի»,- ասված է հայտարարության մեջ։

Այսուհանդերձ¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ։ «Նկատի ունենք այն ջրբաժանը¸ որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության եւ ժողովրդի՝ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջեւ¸ որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի եւ ընդվզման ներկա վարակիչ շարժումն է¸ որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր¸ ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար¸ հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդության ընդվզումը եւ բողոքը¸ անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից¸ պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից¸ եւ այսուհետեւ երկիրը ոչ թե ձեւական¸ այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի¸ հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ¸ առանց խտրականության։ «ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին¸ կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները¸ վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում