Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

Տապալման ու մեկնարկի հեռանկար Կազանում

Եվրախորհրդարանում երեկ տեղի ունեցած ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով լսումներում բավական ուշագրավ հայտարարություններ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն մասնավորապես ասել է, որ կողմերը մարտի 5-ի Սոչիի եռակողմ հանդիպմանը հիմնական սկզբունքների շուրջ եկել են բանավոր համաձայնության, և հույս կա, որ մոտ ապագայում այդ համաձայնությունը կդառնա գրավոր: Միևնույն ժամանակ, Ֆասյեն հայտարարել է, որ եթե այդ համաձայնությունը չկայանա, ապա թերևս պետք է համարել, որ ձախողվել է կարգավորման մեկուկես տասնամյակ տևող գործընթացում հերթական` թվով երրորդ մոտեցումը:

Ըստ Ֆասյեի բաժանման` առաջին մոտեցումը` Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինտեգրելու հիմքով, տապալել է Հայաստանը: Երկրորդ մոտեցումը` Ղարաբաղի անկախության ամրագրում, տապալել է Ադրբեջանը: Երրորդ մոտեցումը կարգավիճակի հետաձգումն է, մինչ այդ մնացյալ հարցերը լուծելով: Թվում է, որ այդ մոտեցումն էլ պետք է Հայաստանը տապալի, քանի որ Հայաստանը հայտարարում է, որ կարգավիճակի հարցն է իր համար առաջնայինը: Բայց արի ու տես, որ Հայաստանը ընդունում է առկա սկզբունքները, և նույնն անելու քաղաքական կամք է ակնկալում Ադրբեջանից:

Այստեղ, իհարկե, որոշակի տրամաբանական հակասություն կա, սակայն երևի թե ավելի շատ կա վկայություն, որ այդուհանդերձ համանախագահները ամեն ինչ չէ, որ հրապարակավ ասում են, կամ նրանց ասած հրապարակային ամեն բան չէ, որ համապատասխանում է բուն իրականությանը: Եվ այս տեսանկյունից հատկանշական է այն, որ Ֆասյեն, փաստորեն, արձանագրում է, որ եթե հիմնական սկզբունքները Կազանում մերժվեն, ապա կնշանակի, որ կարգավորման երրորդ մոտեցումն էլ է տապալվել: Ուրեմն` ի՞նչ:

Դրանից հետո չորրո՞րդ մոտեցում, թե՞ պատերազմ: Այս հարցն է առաջանում: Եվ այստեղ ուշագրավ են դառնում համանախագահների կոչերը` Բեռնար Ֆասյեի և Ռոբերտ Բրադկեի կոչերը Եվրամիությանը: Նրանք ԵՄ-ին կոչ են անում առավել ակտիվանալ տարածաշրջանում և մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործում: Սա իսկապես կարելի է անակնկալ համարել, և թերևս տհաճ անակնկալ Ռուսաստանի համար: Ըստ ամենայնի, խոսելով երրորդ փուլի տապալման հեռանկարի մասին` ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն ամենայն հավանականությամբ նկատի ունեն Ռուսաստանի եռակողմ նախաձեռնությունների շղթայի տապալում:

Եվ Եվրամիությանը փաստացի նախազգուշացնում են, որ հարկավոր է պատրաստ լինել շատ մոտ ապագայում Ռուսաստանից վերցնելու նախաձեռնությունը: Այլ կերպ ասած` Կազանում ըստ էության ոչ թե կլինի հիմնական սկզբունքների համաձայնություն, այլ թերևս հիմնական դերակատարների փոփոխություն, և հավանաբար Ռուսաստանին Եվրամիությամբ փոխարինելու տարբերակի սկիզբը կդրվի: Այստեղ, իհարկե, Հայաստանի համար մի կողմից կա դրական բան, որ հիմնական սկզբունքներ կամ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը տապալվում է, սակայն մյուս կողմից` հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է աշխատել Եվրամիության ֆորմատով` նկատի ունենալով այն, որ այդ ֆորմատով արդեն իսկ Հայաստանի համար մի քանի անցանկալի փաստաթղթեր են ընդունվել ղարաբաղյան կարգավորման մասով: Հույսը թերևս այն է, որ Եվրամիությունը տվյալ պարագայում ոչ թե Մինսկի խմբին կփոխարինի, այլ պարզապես կդառնա Մինսկի խմբի նոր գործիք:

Լուսանկարը` ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում