Wednesday, 15 07 2026
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

Հանդիպում է սպասվում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ. «Հոգևոր Հայաստանը» հաշտարարի դեր կստանձնի, որ բախումներ չլինեն

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը այս օրերին բավական ակտիվ բանակցությունների մեջ է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի սրացումներ չլինեն, կտրուկ գործողություններ չլինեն, իսկ լինելու դեպքում իշխանությունը չգնա ուժի կիրառման։ Հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Բացի դա, «Հոգևոր Հայաստանը» ակտիվ բանակցությունների մեջ է Սփյուռքի հետ։

Ֆրանսիայի հրապարակում մեծ էկրան է տեղադրվելու, որի միջոցով ժողովրդին կոչով դիմելու հնարավորություն կունենա նաև Սփյուռքը։

«Հոգևոր Հայաստան»-ի անդամ Վարդան Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացեց փակագծերը, բայց նշեց, որ իրենք մեծ դերակատարություն ունեն սրացումները կանխելու մասով։

«Հոգևոր Հայաստանը» հանրապետությունում ընթացող բոլոր գործողություններին նայում է ռազմավարական տեսանկյունից, թե ինչ ունենք, ուր ենք շարժվում, որոնք են մեր նպատակները։ Եվ իհարկե, գոյություն ունեցող բավական վտանգավոր զարգացումները դեպի դրականը փոխելը։ Մեզ անհրաժեշտ է առկա բացահայտ դիսպրոպորցիան փոխել ի դրականս»,-ասաց Խաչատրյանը։

Վարդան Խաչատրյանը նշեց, որ պետք է ձևավորվի բացարձակ քաղաքական հավակնություններ չունեցող մտավորականների խումբ, որը կբանակցի բոլոր կողմերի հետ՝ բացառելու ներքին քաղաքական բախումները։ «Բայց պետք է խոստովանել, որ այդ մասով դրական  ֆոն չկա»,-ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Խաչատրյանը նշեց, որ հատվածային լուծումներ չեն լինելու։ Անհրաժեշտ է ընդհանրական դաշտը բերել վերջնական տեսքի , որոշակի համաչափության, որպեսզի այն լինի դիմադրողունակ։

Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակը քիչ է, բայց իրենք պատրաստ են բանակցել  բոլոր կողմերի հետ, որպեսզի բախումներ չլինեն։

«Եվ հետո առաջիկա երեք օրը ես չեմ համարում վերջնաժամկետ։ Խնդիրը համահայկական օրակարգի ձևավորումն ու այդ օրակարգի սպասարկումն է և դրա թափանցումը ազգային գիտակցականի մեջ»,-ասաց  Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը՝ այսինքն այդ օրակարգը կարող է ձևավորվել նաև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո՝ Խաչատրյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այդ օրակարգը կարող է ձևավորվել կամայական ժամանակ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում