Sunday, 28 04 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Հայաստանի դերը Մոսկվայի համար կդրսևորվի «մտրակով» և «բլիթով»․ ռուսական լրացուցիչ զորք բերելով կամ նոր զենքեր տալով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության այս փուլը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա: Պատժամիջոցները, ճիշտ է, ավելի շատ քաղաքական են, բայց Ռուսաստանին նորից քաղաքակիրթ աշխարհից մեկուսացնելու առիթ է ստեղծվում: Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի:

– Ակնհայտ ճշմարտություն է, որ եթե մենք շարունակում ենք մնալ ռուսական անվտանգության դաշտում, ապա Ռուսաստանի նկատմամբ անվտանգության սպառնալիքները սպառնում են նաև մեզ։ Այլ կերպ չի էլ կարող լինել, և աշխարհի կողմից Հայաստանի՝ որպես ինքնուրույն գործոնի նվազումը դրա ակնհայտ ապացույցն է։ Նաև ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ներկա պահին պատրաստ չեն անվտանգության համակարգի կտրուկ փոփոխության, միգուցե նաև դրան պատրաստ չեն այլ անվտանգության համակարգերը։ Այնպես որ, ներկա պահին մնում է առաջացող հնարավորությունների փոքրիկ պատուհաններից օգտվելու ճանապարհը։ Եթե մենք ընկալում ենք ռուսական համակարգում մնալու վտանգը, ապա այն հանգամանքը, որ Ռուսաստանը խիստ զբաղված է այլ խնդիրներով, մեզ համար հնարավորություն է ստեղծում աստիճանաբար դիվերսիֆիկացնելու մեր արտաքին քաղաքականությունը։ Ավելին, Հայաստանի հետ կապված որոշ հարթակներ Ռուսաստանը կարող է ծառայեցնել իր արտաքին քաղաքական նպատակներին։ Մենք տեսնում ենք Ռուսաստան-Արևմուտք որոշակի համագործակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոշ մեկնաբաններ ասում են, թե Մոսկվան ցանկանում է իր օրակարգը առաջ տանել նաև Հայաստան-ԵՄ նոր պայմանագրի միջոցով։ Այս դեպքերում շատ կարևոր է, որ օգտվելով առաջացած հնարավորություններից և շահերի համընկնումից՝ Հայաստանի իշխանությունները չմոռանան, որ ռուսական շահերին սպասարկելուն զուգահեռ՝ իրենք կոչված են առաջ տանելու հայկական շահերը։ Միաժամանակ, այս ճանապարհի ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը փոքրիկ քայլերով չի հասցնի ստեղծել անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ։

– Ինչքանո՞վ է վտանգավոր մեկուսացման մեջ գտնվող Ռուսաստանը:

– Ռուսաստանը ներկայումս գտնվում է երկընտրանքի մեջ։ Մի կողմից՝ ռուսական փոքրիկ գործողությունները Արևմուտքի հանդեպ արդեն վերջինիս հանել են նախկին թույլ դիմադրության վիճակից և ստիպել են կտրուկ քայլերի դիմել։ Դիվանագետների զանգվածային արտաքսումը և օլիգարխների արդեն սկսված կուլակաթափությունը աննախադեպ քայլեր են, ինչը ցույց է տալիս Մոսկվային կոշտ դիմագրավելու նոր ռազմավարությունը։ Իհարկե, Ռուսաստանը կցանկանար Արևմուտքի հետ հարաբերությունները նորմալացնել, սակայն այժմ ռուսական ողջ քաղաքական համակարգը և հանրային կարծիքը գտնվում են առճակատման մեջ, և այս ամենը փոխելը անգամ մեծ ցանկության դեպքում շատ մեծ ջանքեր կպահանջի։ Սակայն ավելի հավանական է թվում, որ Մոսկվան կշարունակի աշխատել «պաշարված ամրոցի» տարբերակով, քանի որ այն թեպետ անհեռանկարային է, սակայն ավելի հեշտ է։ Այս տարբերակը շատ վտանգավոր է, այս դեպքում Ռուսաստանին անհրաժեշտ են լինելու հայրենասիրությունը և իր «հատուկ քաղաքակրթական առաքելությունն» ամրապնդող նոր քայլեր։ Չի բացառվում, որ Ղարաբաղի համար պատերազմը հարմար առիթ դառնա ռուսական լրատվամիջոցների կողմից նման քարոզչություն աշխատեցնելու համար։

ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ խնդիր են, սակայն մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց՝ հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մեր շահերից ելնելով է առաջնորդվելու, և լավ կապեր ունենք Սերբիայի, Չինաստանի ու Լեհաստանի հետ: Կարծում եք՝ Հայաստանին հնարավորություն կտրվի՞ դիվերսիֆիկացնելու անվտանգությունը:

– Պարոն Փախչանյանի հայտարարությունը թերևս վերաբերում է մի քանի առևտրական գործարքների կամ փոքրիկ համատեղ արտադրությունների։ Սա շատ կարևոր, բայց Հայաստանի ողջ անվտանգության քարտեզի համար աննշան քայլ է։ Կարևորը Հայաստանի քաղաքական ընտրության խնդիրն է, և տվյալ դեպքում այս ընտրությունը կկայանա ոչ միայն արտաքին սպառնալիքների ընկալմամբ, այլև ներքաղաքական գործոնները հաշվարկելով։ Իսկ Ռուսաստանը շատ հզոր լծակներ ունի մեր իշխանական համակարգի վրա, և կարծում եմ՝ ներկա քաղաքական համակարգի համար չափազանց դժվար է ոչ թե էլիտայի, այլ երկրի անվտանգության խնդիրներից բխող որոշումների գնալ։

– ԵԱՏՄ-ն այս փուլում Ռուսաստանի համար էլ ավելի կարևոր դերակատարություն է ստանում։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի դերը Ռուսաստանի համար էլ ավելի կկարևորվի, ինչպե՞ս դա կդրսևորվի:

– Հայաստանը տակտիկապես հարևանում է ռուսական երեք կոնֆլիկտներից երկուսին՝ Մերձավոր Արևելքին և Վրաստանին։ Իհարկե, Ռուսաստանի մեկուսացմամբ Հայաստանի դերն ավելի է կարևորվելու։ ԵԱՏՄ-ն այդպես էլ չի դառնում կառույց, մյուս անդամները լռելյայն չեն հպատակվում Մոսկվայի կամքին, մինչդեռ Հայաստանը գտնվում է չափազանց մեծ ճնշումների տակ։ Հայաստանի դերի կարևորությունը կդրսևորվի ինչպես «մտրակի»՝ ճնշումների ավելացմամբ, ասենք, ռուսական լրացուցիչ զորք բերելով, այնպես էլ «բլիթով», օրինակ՝ Հայաստանին նոր զենքեր տալով կամ ռուսական լրատվամիջոցներում հայամետ քարոզչությամբ։

Գյումրիի ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության ռուսական ստորաբաժանում է տեղակայվում: Ռուսաստանին դա ինչո՞ւ է հարկավոր:

– Կարծում եմ՝ այս հարցի շուրջ հրատապ են Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները։ Անհասկանալի է, թե ինչպես է աշխատելու այս ռազմական ոստիկանությունը։ Արդյոք Հայաստանի քաղաքացիները պետք է ենթարկվե՞ն այս ուժերին. եթե ոչ, ապա նրանց էֆեկտիվությունը խիստ կնվազի, քանի որ զուտ ֆունկցիոնալ առումով այս ոստիկաններն ակնհայտորեն աշխատելու են ոչ միայն Հայաստանի ռուսական ռազմաբազաների տարածքում, այլև դրանցից դուրս։ Եթե այո, ապա ինստիտուցիոնալացվում է երկրի ինքնիշխանության վերացումը, և ռուսական զորքերին լիովին վերագրվում են օկուպացիոն զորքերի ֆունկցիաները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում