Thursday, 09 05 2024
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Բեռլինը հետաքրքրված է ԵՄ Արևելյան քաղաքականությամբ, բայց ոչ ի հաշիվ Մոսկվայի հետ խաղաղ հարաբերությունների. Ուվե Հալբախ

Նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգը կիսով չափ կրճատվում է՝ ԱլԳ անդամ երկրներ Ուկրաինան և Հայաստանը, ամենայն հավանականությամբ, դեռևս մի քանի ամիս առաջ նախատեսվող ԱՀ/ԽՀԱԱԳ փաստաթուղթը չեն ստորագրի-նախաստորագրի: Այս իրավիճակում ավելի շատ են հնչում գնահատականներ, թե ԱլԳ չորս երկրների համար պատմական համարվող այս գագաթնաժողովն այլևս փոքր նշանակություն կունենա կամ տապալված է: Շատ միջազգայնագետներ պնդում են, որ պատճառը ԵՄ անդամների միջև լուրջ տարաձայնություններն են ԱլԳ քաղաքականության առաջնահերթության շուրջ, ավելին՝ պնդումներ կան, թե ԵՄ երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, չեն ցանկանում այս տարածաշրջանում հավելյալ ռեսուրս ծախսել, իսկ Գերմանիան նույնիսկ հակադրվել է ՌԴ-ին, որը մեծ հավակնություններ ունի տարածաշրջանում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հնչող այս տեսակետների շուրջ իր կարծիքը հայտնեց նաև Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը:

Քաղաքագետը նշեց, թե ճիշտ է, որ ԵՄ անդամ տարբեր երկրներ տարբեր կերպ են ընկալում և գնահատում ԱլԳ աշխարհաքաղաքական բնույթն ու առաջնահերթությունը: Նրա խոսքով՝ կան որոշակի սխալ ուղղություններ մի կողմից՝ Լեհաստանի, Սկանդինավյան և Բալթյան երկրների միջև և մյուս կողմից՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ու ՌԴ-ի և ԱլԳ երկրների միջև:

Ուվե Հալբախն ասաց, որ ընդհանուր առմամբ Գերմանիան հետաքրքրված է ԱլԳ քաղաքականությամբ և այն առաջ մղողներից մեկն է եղել: Գերմանիան, օրինակ, պահել է Հարավային Կովկասը Արևելյան հարևանության ծրագրում ներգրավելու ուղղությունը, բայց նաև հետաքրքրված է ՌԴ-ի հետ խաղաղ հարաբերություններով:

«Ժամանակ առ ժամանակ այս երկու նպատակները հակադրության մեջ են մտնում, քանի որ դրանք ներկայումս այն փուլում են, երբ ՌԴ-ն ընդլայնված ճնշումներ է գործադրում հարևանության երկրների նկատմամբ՝ ետ պահելով նրանց ԵՄ-ի հետ ավելի խորը հարաբերություններից: Գերմանիան իսկապես հետաքրքրված է Արևելյան հարևանությամբ, որը չի դառնում Նոր մեծ խաղի առարկա: Միգուցե այս ցանկությունն ու հեռանկարը միամիտ է, քանի դեռ ՌԴ-ն տարածաշրջանը դիտարկում է իր շրջանը և մի տարածք, որը իր արտոնյալ հետաքրքրությունների շրջանակում է:

Ես կարծում եմ, որ Գերմանիայի համար Ռուսաստանի և ԱլԳ երկրների միջև առկա կտրուկ հակադրությունը հավասարակշռելը ավելի մեծ մարտահրավեր էր, քան մյուս ԵՄ երկրների համար: Գերմանիան ունի տնտեսական և բավականին ինտենսիվ հարաբերություններ ՌԴ-ի հետ: Այն առաջին երկիրն էր, որը դեսպանատներ ունեցավ նախկին ԽՍՀՄ-ից նոր անկախացած երկրներում և ընդունում էր նրանց անկախությունը»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի փորձագետը՝ պնդելով, որ Գերմանիան Հարևանության քաղաքականության առաջ մղողներից է եղել ու լինելու:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ԱլԳ ապագան, երբ Ուկրաինան, համարվելով ԱլԳ առաջատար երկիր, հրաժարվում է ստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը, փորձագետը խուսափեց պատասխանել՝ ասելով, որ ԵՄ-ն կարող է ունենալ բավականին լավ հարաբերություններ ՄՄ-ի հետ, եթե այս ինտեգրացիոն ձևաչափը հիմնված է բոլոր անդամների անկախության սկզբունքի և կամավոր անդամակցության իրավունքի վրա, սակայն ներկայումս նման ձևաչափ տեսանելի չէ ՌԴ-ի հարևանների դեպքում, ավելին՝ ՌԴ-ն ճնշումներ է գործադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում