Sunday, 28 04 2024
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս

Սպասենք միջուկային հարձակման

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով իր ղեկավարած երկրի ռազմական դոկտրինի մասին, ասել էր. «Իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին և ընդհանրապես ցանկացած հզորության միջուկային զենքի կիրառումը մենք կդիտարկենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա: Պատասխանը կլինի վայրկենական և դրանից բխող բոլոր հետևանքներով»: Մեկ օր անց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովից լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է, թե՞ ոչ: Հասկանում եք չէ հարցի ենթատեքստը. եթե ձեր դաշնակիցն է, ապա ինչու չեք պատասխանում դաշնակցի վրա կատարված հարձակմանը: Պեսկովի պատասխանը առավել քան ցնցող է. նա հայտարարել է, որ Սիրիան, անշուշտ, իրենց դաշնակիցն է, միայն թե այդ երկրի հետ չկան դաշնակցային պայմանագրեր, այնպիսին, ինչպիսին կան ՀԱՊԿ անդամ երկրների հետ:

Այս պատասխանը կարող է հանգստացնել մեզ, որովհետև եթե հավատանք Վլադիմիր Պուտինին և նրա մամուլի խոսնակին, ապա Հայաստանի դեմ իրականացված միջուկային հարձակման դեպքում Ռուսաստանը կպատասխանի վայրկենական, որովհետև Հայաստանը և Ռուսաստանը դաշնակցային հարաբերությունների մասին բազմաթիվ պայմանագրեր են ստորագրել: Այ ուրիշ բան, եթե հարձակումը ոչ թե միջուկային է, այլ սովորական զենքի կիրառմամբ: Այստեղ վիճակը մի քիչ անհասկանալի է:

Ռուսաստանը հայտնվել է անհեթեթ վիճակում: Այդ երկիրը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Միայն թե Ռուսաստանի համարձակությունը հերիքում է՝ կռվել միայն ահաբեկչական խմբավորումների դեմ: Ռուսական օդուժը մեծ հաճույքով ռմբակոծում է «Իսլամական պետության» կամ «Ջաբհաթ ան-Նուսրայի» դիրքերը։ Բայց Ռուսաստանի օդուժը և հակաօդային պաշտպանության միջոցները միանգամից լռվում են, երբ խոսքը վերաբերվում է Ասադին ու նրա բանակը որևէ այլ պետության զինված հարձակումից պաշտպանելուն: Օրինակ՝ Իսրայելի բանակի ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիայի բանակի զորանոցները և ռազմական ուժերին, և այդքան գովազդված Ս-400 հակաօդային պաշտպանության միջոցները չեն համարձակվում արձագանքել այդ հարձակմանը, և Սիրիայի բանակը ստիպված է լինում պաշտպանվել հին ու իրենց դարն ապրած խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգերով: Ամերիկյան օդուժը Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ռմբակոծում է ռուսներից կազմված մասնավոր ռազմականացված կազմավորման անդամներին, որի արդյունքում ռուսները տալիս են մոտ 115 սպանվածներ և վիրավորներ, բայց ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները չեն արձագանքում և չեն համարձակվում պաշտպանել անգամ Ռուսաստանի քաղաքացիներին: Թեև Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում հայտնի է. ամերիկյան ներկայությունը Սիրիայի տարածքում ապօրինի է, քանի որ համաձայնեցված չէ այդ երկրի օրինական իշխանությունների հետ: Հիմա էլ թուրքական օդուժն է ռուսների քթի տակ ռմբակոծում Աֆրինը պաշտպանող Սիրիայի ինքնապաշտպանական ուժերին, բայց դարձյալ ռուսները խուլ ու համր են: Խեղճ Ասադը չի կարող դրա մասին բարձրաձայն խոսել, որովհետև նա ստիպված է բավարարվել այն օժանդակությամբ, որը ստանում է գոնե ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Բայց բոլորի մոտ հարց է չէ առաջանում, այդ ինչ դաշնակից է Ռուսաստանը, որ չի կարողանում պաշտպանել իր դաշնակցին այլ երկրների բացահայտ հարձակումներից:

Պուտինը դրա համար պրիմիտիվ ու ծիծաղելի բացատրություն է գտել, ըստ որի՝ Ռուսաստանը իր դաշնակիցներին կպաշտպանի միայն միջուկային հարձակման դեպքում: Նշանակում է, քանի դեռ այդ հարձակումը միջուկային չէ, հույս չունենաք, թե Ռուսաստանից աջակցություն կստանաք: Հասկանալով, թե որքան անհեթեթ է այդ հիմնավորումը, նրա մամուլի խոսնակը, մեկ օր անց, այլ բացատրություն է ներկայացնում, ավելի հիմար վիճակի մեջ դնելով Ռուսաստանի իշխանությանը: Նրա ասածն էլ այն է, որ թեև Ռուսաստանը և Սիրիան դաշնակիցներ են, բայց դաշնակցային հարաբերությունը հավաստող թուղթ չկա ստորագրված:

Թուղթ լիներ, անպայման կպաշտպանեին թե՛ Իսրայելից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Թուրքիայից:

Հայաստանը Ռուսաստանի հետ թուղթ ունի ստորագրած: Բայց Պուտինի ասածից ստացվում է, որ մեզ կպաշտպանեն միայն միջուկային հարձակման դեպքում։ Հայաստանը այս պահին մեկ իրական թշնամի ունի՝ Ադրբեջանը, որը չունի միջուկային զենք, ու մի պոտենցյալ թշնամի ունի՝ Թուրքիան, որը ևս միջուկային տերություն չէ: Այնպես որ, այս երկրների հարձակման դեպքում մենք Ռուսաստանից աջակցություն չենք կարող ակնկալել: Եվրամիության հետ մենք համագործակցության համաձայնագիր ունենք, և դժվար թե այդտեղից մեզ վտանգ սպառնա: Այ ուրիշ բան, եթե Հայաստանի վրա հարձակվի Միացյալ Նահանգները կամ Չինաստանը, այդ դեպքում Ռուսաստանի պատասխանը կլինի վայրկենական: Բայց մի պայմանով, եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը Հայաստանի դեմ պատերազմում միջուկային զենք կիրառեն: Ճիշտ է, Պուտինի մամուլի խոսնակը հավաստիացնում է, որ ՀԱՊԿ անդամները թուղթ ունեն ստորագրած, և Ռուսաստանը նրանց կաջակցի ցանկացած հարձակման դեպքում, բայց եթե հարձակումից հետո պարզվի, որ թուղթը՝ ստորագրված միջազգային պայմանագիրը կորել է, կամ Պեսկովին մինչ այդ աշխատանքից ազատած լինեն, և նրա մեկնաբանությունը ուժը կորցրած լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում