Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր ձայնը տվել է Լուիս Սուարեսի օգտին, ով հանդես է գալիս «Լիվերպուլ»-ի կազմում: Սուրաեսն ընդգրկվել է «Ոսկե գնդակ»-ի 23 հավակնորդների ցուցակում: Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը 18 գոլ է խփել` Պրեմիեր Լիգայի 20 հանդիպումներում:
«Ես ընդրկել եմ Սուրաեսի լավագույնների իմ եռյակում: Ինձ ասացին, որ իրավունք ունենք քվեարկելու ակումբակիցների օգտին:
Կարծում եմ` բոլորը գիտեն, թե որքան բարձր եմ ես նրան գնահատում: Անշու´շտ, մեր բախտը բերել է, որ Լուիսը խաղում է թիմի կազմում: Սուարեսը աշխարհի չորս կամ հինգ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է քվեարկությանը մասնակցած Անգլիայի հավաքականի ավագը:









































