Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Լիբանանին Սպիտակ տանն այդ երկրի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ. Աունն ԱՄՆ է ժամանել Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև ամիսներ տևած պատերազմից հետո երկարատև խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Այն (Լիբանանը) շատ վատ վերաբերմունքի արժանացած վայր և երկիր է, և մենք նրան պատշաճ կերպով վերաբերվենք և կցուցաբերենք այն հարգանքը, որին նա արժանի է։ Մենք շատ ենք օգնելու նրան», – ասել է Թրամփն Աունին, որը հուլիսի 21-ին ավարտել է իր քառօրյա այցը Վաշինգտոն։

Իսրայելի բանակի՝ Լիբանանից դուրս գալու մասին Թրամփը նշել է, որ «նրանք դա անելու գործընթացում են», սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։

Աունը հանդիպման ժամանակ նշել է, որ խաղաղության իր և Թրամփի տեսլականները նույնն են։

«Նախագահ Թրամփի տեսլականը համընկնում է Լիբանանում և տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ իմ տեսլականի հետ, և մենք կկարողանանք դրան հասնել միասին», – ասել է Աունը։

Ժամեր անց Թրամփը հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ՝ նշելով, որ թույլ կտա ամերիկյան ավիափոխադրողներին վերսկսել դեպի Լիբանան ուղիղ չվերթերը՝ ավելի քան 40 տարվա դադարից հետո առաջին անգամ։

«Ես հանձնարարում եմ իմ վարչակազմին թույլատրել բոլոր ամերիկյան ավիաընկերություններին ուղիղ թռիչքներ կատարել դեպի Լիբանան, որպեսզի ամերիկացիները կարողանան հեշտությամբ այցելել այս գեղեցիկ երկիրը։ Հուսանք՝ այլ երկրներն էլ նույնը կանեն», – հայտարարել է Թրամփը Truth Social հարթակում։

Թրամփի հետ բանակցությունների վերաբերյալ Լիբանանի նախագահական գրասենյակը հայտնել է, որ հանդիպումը վերահաստատել է երկու երկրների միջև պատմական գործընկերությունը և կենտրոնացել Լիբանանի կայունությունն ու բարգավաճումն ամրապնդելու համար անհրաժեշտ անվտանգության, քաղաքական և տնտեսական առաջնահերթությունների վրա։

«Նախագահ Աունը շեշտել է Լիբանանի տարածքից Իսրայելի լիակատար դուրսբերման անհապաղ անհրաժեշտությունն՝ ընդգծելով, որ դա հիմնարար քայլ է կայունության ամրապնդման, Լիբանանի պետությանը սեփական ուժերով իր ինքնիշխանությունը լիովին իրականացնելու ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև քննարկել են Լիբանանի զինված ուժերին ԱՄՆ աջակցության ամրապնդումը, երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, տնտեսական վերականգնման և վերակառուցման աջակցությունը, ինչպես նաև Լիբանանում ԱՄՆ ներդրումների խրախուսումը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում