Thursday, 23 07 2026
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսին «Դոյչե վելլե»-ի թղթակիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարցրել է մի քանի օր առաջ Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև «գաղտնի բանակցություններից» նրա իրազեկվածության մասին։

Ալիևը պատասխանել է, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը արձանագրել է երկու գերմանացի և երկու ռուսաստանցի նախկին պաշտոնատար անձի Բաքու ժամանումը։ Նրա ներկայացմամբ, գերմանական կողմից Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել Բրանդենբուրգ երկրամասի նախկին վարչապետ Մաթիաս Պլատցեկը և դաշնային կանցլերի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Ռոնալդ Պոֆալը, իսկ Ռուսաստանից՝ նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։

Ալիեւը պարզաբանել է, որ նրանց միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին ինքը տեղեկություն չունի։ «Մեր տարածքը օգտագործել են առանց մեզ տեղեկացնելու»,- ասել է Ալիևը և հավելել, որ եթե այդ հանդիպումը «կարող է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, ապա կարելի է միայն դա ողջունել»։

Բաքվում ռուս-գերմանական հանդիպման մասին «անտեղյակություն» է հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Մերցը։ Նա, ընդսմին, հրապարակայնացրել է, որ նման շփումները «չեն փոխում կառավարության դիրքորոշումը, Գերմանիան Ուկրաինային կաջակցի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի նախագահը դիրքորոշումը չի փոխի»։

«Գաղտնի բանակցությունների» թեմայի հրապարակայնացումը վկայում է, որ եթե անգամ նման հանդիպում կազմակերպվել է, ապա կողմերը որևէ համաձայնության չեն եկել։ Միջազգային պրակտիկայում լուրջ խնդիրների մասին ընդունված չէ «թեթևամտորեն» խոսել։

Ավելի կարևոր է, որ գերմանացի եւ ռուսաստանցի նախկին պաշտոնյաների Բաքու այցի հաջորդ օրը Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիից ուկրաինացիներին կոչ է արել «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ», ինչից հետևում է, որ նա ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունների հարթակ տրամադրելու մտադրություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում