Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականից կրած 0:1 հաշվով պարտությունից հետո Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ հնարավոր է՝ չերկարաձգի պայմանագիրը երկրի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) հետ:
Ole-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իր մտադրությունն է աշխատել մինչև դեկտեմբեր, որից հետո անհրաժեշտ կլինի «դադար վերցնել և շունչ քաշել»:
Սկալոնին ընդգծել է, որ հպարտ է այս պաշտոնում աշխատելով, սակայն տարեվերջից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Նրա խոսքով՝ մինչև դեկտեմբեր նա կշարունակի կատարել պարտականությունները, եթե ասոցիացիայի նախագահը ցանկանա, սակայն դրանից հետո հավանականությունը, որ նա կլքի գլխավոր մարզչի աթոռը, մեծ է։









































